Արմինֆո. Եվրոպացիների համար տուրիստական փաթեթ ստեղծելը մեզնից ավելի քիչ ջանքեր են պահանջվում, քան վրացիների համար ստեղծելը: Ապրիլի 18-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինա Զեյթունցյանը:
Նրա կարծիքով, հարևան Վրաստանից զբոսաշրջիկներ ներգրավելու համար անհրաժեշտ է զարգացնել մշակութային զբոսաշրջության, համերգների ուղղությունը: Նա բերել է System Of A Down աշխարհահռչակ ամերիկյան ռոք խմբի օրինակը, որի անդամներն ունեն հայկական ծագում, ինչը մեծ դեր խաղաց դեպի Հայաստան վրացական զբոսաշրջիկների այցելությունների ակտիվացման գործում: «Բանը նրանում չէ, որ վրացի զբոսաշրջիկներին մենք առաջարկելու բան չունենք, այն նրանում, որպեսզի նրանց համար մշակենք հետաքրքիր զբոսաշրջային պրոդուկտ», - ասել է նա:
Մասնավորապես, նա նշել է, որ այդ խնդիրը լուծելու համար պետք է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Վրաստանի շուկան և պահանջարկը: Զեյթունցյանը նշել է, որ ամեն տարի միջին հաշվով Վրաստան է այցելում մոտ 1 մլն. ՀՀ քաղաքացի, հիմնականում հանգստի նպատակով: «Առաջին հայացքից կարող է թվալ, հեշտ է շատ զբոսաշրջիկներ ներգրավել հարևան երկրներից, սակայն, դա այդպես չէ, որ հարևան երկրներից զբոսաշրջիկների ներգրավումը շատ հեշտ է: Բայց դա այդպես չէ, չնայած երկու երկրների նմանությանը: Հետևաբար, այս հարցում հարկավոր է իրականացնել գրագետ մարքեթինգային քաղաքականություն», - եզրափակել է նա:
Ըստ Վրաստանի Զբոսաշրջության ազգային կազմակերպության տվյալների, 2016-ին Վրաստան է այցելել 1,5 մլն ՀՀ քաղաքացի, ինչը 2 անգամ գերազանցել է 5-ամյա վաղեմության ցուցանիշը, իսկ 2006 թ. համեմատ աճը կազմել է ավելի քան 8 անգամ: Ըստ աղբյուրի, անցյալ տարվա արդյունքներով Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը (23.6% մասնաբաժնով) այն երկրների շարքում, որոնց քաղաքացիներն այցելել են Վրաստան: Առաջին տեղն զբաղեցրել է Ադրբեջան`ավելի քան 1,5 մլն մարդ, երրորդը` Թուրքիան - 1,2 մլն, իսկ չորրորդը Ռուսաստանն է - 1,3 միլիոն զբոսաշրջիկ.
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |