
Արմինֆո. Ավելի քան 80 ընկերություններ կմասնակցեն InTourExpo-2017 4-րդ ամենամյա ցուցահանդեսին, որը կընթանա ապրիլի 21-23-ը Հայաստանում: Նախօրեին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Էքսպո գրուպ» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահագն Միրիջանյանը, նշելով, որ 80 ընկերություններից 14-ը միջազգային են: «Այդ ցուցահանդեսը միջազգային մասշտաբի չէ, սակայն ընթանում է միջազգային մակարդակով», - ընդգծել է նա:
Միրիջանյանի ասելով, տարեցտարի դիտվում է դրական դինամիկա, մասնակիցների թիվն աճում է, դրանց թվում կան ԼՂՀ, Վրաստանի, Իրանի, Եգիպտոսի ներկայացուցիչներ: Նա ընդսմին հաղորդել է, որ ցուցահանդեսի շրջանակում կխաղարկվեն Ռուսաստանի, Եվրոպայի, Եգիպտոսի և Հայաստանի ուղեգրեր: Որպես ցուցահանդեսի գործընկեր-երկիր հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնությունը, իսկ որպես գլխավոր հովանավոր` «Աէրոֆլոտ ռուսական ավիաուղիներ» ընկերությունը:
Հավելենք, որ 2016 թվականին ցուցահանդեսին մասնակցել է շուրջ 70 ընկերություն Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Իսրայելից, Ռուսաստանից և այլն: Ցուցահանդեսը բացահայտում է զբոսաշրջային ծառայությունների ողջ սպետրը` շրջագայությունների կազմակերպում Հայաստանում, Լեռնային Ղարաբաբղում և աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, ապահովագրական ծառայությունների տրամադրում և այլն: InTourExpo ցուցահանդեսը ստուգված հարթակ է ծառայում զբոսաշրջության լավագույն պրոֆեսիոնալների և հիմնական սպառողի գործարար շփման համար: Հենց այստեղ է ներկաայցվում ամենանորն ու հետաքրքիրը, ինչ ստեղծվել է մոտալուտ 2017 զբոսաշրջության սեզոնի համար` նոր ծրագրեր, նոր ուղղություններ, նոր գներ:
RUB | 4.75 | -0.06 |
USD | 381.57 | -0.19 |
EUR | 447.43 | -1.37 |
GBP | 508.82 | -3.58 |
CAD | 276.86 | -0.24 |
JPY | 24.54 | -0.11 |
CNY | 54.17 | -0.04 |
CHF | 479.06 | -0.48 |

