Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Իսրայելի համապատասխան իշխանությունների միջև տեղի ունեցած երկար բանակցությունների արդյունքում «Արմենիաե ավիաընկերությունն իրավունք է ստացել թռիչքներ իրականացնել Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ՔԱԳՎ մամուլի ծառայությունից, չվերթները կիրականցվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: Թռիչքների մեկնարկը կտրվի 2017 թվականի մայիսի 17-ին: Նշվում է նաև, որ դեպի Իսրայել իրականացվող թռիչքներն իրենց դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդի նիստում դրական եզրակացություն էր տրվել «Ավիակոմպանիա Արմենիաե ՍՊԸ-ին կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման հավաստագիր տրամադրելու վերաբերյալ: «Ավիակոմպանիա Արմենիաե ՍՊԸ-ի կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ստանալու համար ներկայացված հայտի համաձայն, ավիաընկերությունը նախատեսում է իրականցնել կանոնավոր օդային հաղորդակցություններ 17 ուղղություններով: Նախատեսվում էր, որ ապրիլի 21-ին ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կսկսի երկու ուղղությամբ` դեպի Թել Ավիվ և Մոսկվա: Այնուհետև ընկերությունը ձեռնամուխ կլինի կանոնավոր չվերթների իրականացմանը դեպի Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լառնակա: Գերակա ուղղությունների թվում է Ռուսաստանը, և ավիաընկերությունը ծրագրում է ՌԴ մայրաքաղաքից զատ թռիչքներ իրականացնել դեպի Սոչի, Դոնի Ռոստով, Մինվոդի, Սամարա, իսկ եվրոպական ուղղություններից` դեպի Գերմանիա և Իտալիա: Նշենք, որ «Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են՝ Աշոտ Թորոսյանը (51%), Ռոբերտ Հովհաննիսյանը (24%) և Թամազ Գաիաշվիլին (25%): Թամազ Գաիաշվիլին հանդիսանում է նաև վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիրը և այդ ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նրա նախկին տեղակալն է:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |