Արմինֆո.Հայաստանում ընթացիկ շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղների գները պահպանվել են վերընթաց տրենդում, ընդ որում, ոսկու թանկացման հաշվին: Մասնավորապես, թանկարժեք մետաղները գներն աճել են ընդամենը 0.1%, նախորդ շաբաթվա` 1.1% համեմատ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի ապրիլի 10-16-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19788,72 դրամ (շաբաթվա աճը`1.1%), արծաթ – 284.36 դրամ (շաբաթվա անկումը`0.2%), պլատինիում – 14952.13 դրամ (շաբաթվա անկումը` 0.02%), պալադիում – 12463.35 դրամ (շաբաթվա անկումը`0.8%):