Արմինֆո. Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ երկկողմ համագործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես, տնտեսության բնագավառում: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը` Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկիի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում վարչապետը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ ընդգծով Հայաստանում լեհական ընկերությունների գործունեության հաջող օրինակներ և անհրաժեշտ համարել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների էլ ավելի ակտիվացումը, ինչպես նաև գործարար համաժողովների անցկացումը: «Մենք ունենք բազմաթիվ ներդրումային նախաձեռնություններ և ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ դրանք նաև լեհ գործարարներին ներկայացնելու հարցում: Համոզված եմ, տնտեսական կապերն ակտիվացնելու և զարգացնելու համար ունենք մեծ ներուժ»,- նշել է վարչապետը:
Դեսպանը ևս կարևորել է երկու երկրների գործարարների համագործակցությունը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և վստահեցրել, որ այդ ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քայլեր: Եժի Նովակովսկիի խոսքով, բազմաթիվ լեհ գործարարներ շահագրգռված են հայկական շուկա մուտք գործելու հարցում և պատրաստ ներգրավվել վերականգնվող էներգետիկայի, շինարարության, տրանսպորտի ու այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրերում:
Հայ-լեհական կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև Վարշավա-Երևան ավիաչվերթերի վերագործարկման փաստը: Կարեն Կարապետյանը և Եժի Նովակովսկին անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
![]() | 4.03 | 0.00 |
![]() | 388.59 | 0.88 |
![]() | 410.04 | -0.70 |
![]() | 471.71 | -0.64 |
![]() | 287.10 | -0.20 |
![]() | 26.04 | 0.00 |
![]() | 54.18 | 0.13 |
![]() | 423.30 | -1.40 |