Արմինֆո. 2016 թվականին Հայաստանը 30 անգամ ավելացրել է լոլիկի արտահանումը, մինչև 36.2 հազ.տոննա, իսկ հասույթն ավելացել է 14 անգամ մինչև 22.9 մլն.դոլար: Ընդ որում, արտահանման գրեթե ողջ ծավալը (99.4%) բաժին է ընկել ռուսական շուկային տարեկան աճը`31.8 անգամ: Այս մասին են վկայում ՀՀ Մաքսային ծառայության տվյալները:
Ըստ մաքսային զեկույցի, Հայաստանը ներմուծել է 195.3 տոննա լոլիկ, տարեկան աճը`5,2 անգամ, իսկ մաքսային արժեքն ավելացել է 5,4 անգամ, մինչև 530,3 հազար դոլար: Ներմուծված լոլիկի ընդհանուր ծավալներում առյուծի բաժինը (72.5%) ընկել է Թուրքիային (տարեկան կտրվածքով աճը`մինչև 5 անգամ):
Արտահանված տոմատի մածուկի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1.2 հազ. տոննա, տարեկան աճը` 2,4 անգամ, որի մաքսային արժեքն ավելացել է 2,2 անգամ, մինչև 1.2 մլն.դոլար: Իսկ տոմատի մածուկ է ներմուծվել 281.1 հազար տոննա, տարեկան անկումը`53.2%, որի մաքսային արժեքը նվազել է 55.4% և կազմել 321,3 հազար դոլար:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, անցյալ տարի լոլիկի արտադրության ծավալը Հայաստանում կազմել է 298.1 հազ. տոննա, տարեկան անկումը` 6,9%: Տվյալների հիման վրա կարելի է ենթադրել, որ արտադրության գերիշխող մասը (լոլիկ, տոմատի մածուկ, տոմատի հյութ, և այլն) վաճառվել է ներքին շուկայում:
![]() | 4.91 | 0.01 |
![]() | 385.32 | 0.85 |
![]() | 455.06 | 4.23 |
![]() | 530.70 | 3.90 |
![]() | 283.22 | 1.93 |
![]() | 26.95 | 0.28 |
![]() | 53.80 | 0.13 |
![]() | 488.55 | 5.98 |