Արմինֆո. 2017թ.-ի ապրիլի 27-ին «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից, Բանկի դրամային պարտատոմսերով թույլատրվել են հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Աղբյուրի համաձայն, Բանկի պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 12.25% տոկոսադրույքով և 2 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMANLBB23ER0) բորսայում կշրջանառվեն ANLBB3 բորսայական հապավմամբ:
Հիշեցնենք, որ Ներկայումս «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում» շրջանառվում են Անելիք Բանկի արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի մեկ թողարկումը, 5 մլն. դոլար ծավալով: Այդ պարտատոմսերն իր պատմության մեջ Անելիք Բանկն առաջին անգամ թողարկեց 2016 թվականի դեկտեմբերին, որոնց տարեկան եկամտաբերությունը կազմում է 6.5%, իսկ շրջանառության ժամկետը` 2 տարի: Առաջին թողարկումը ֆոնդային բորսայում ցուցակվեց 2017-ի հունվարի 20-ին և շրջանառվում է Abond հիմնական ցուցակում: Բանկի դոլարային պարտատոմսերի երկրորդ թողարկումը (5 մլն.դոլար, տարեկան եկամտաբերությունը`6.5%, շրջանառության ժամկետը`2 տարի) գտնվում է տեղաբաշխման փուլում: Դրամային պարտատոմսերի երրորդ թողարկումը, որը տեղի է ունեցել ընթացիկ տարվա մարտի 15-ին, և որոնց առաջնային տեղաբաշխումն ավարտվել ապրիլի 12-ին, բորսայում սկսել է շրջանառվել 2017 թվականի ապրիլի 27-ից:
Հիշեցնենք, որ Անելիք Բանկի շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):