Արմինֆո. 2016 թվականին Հայաստանում թերակատարվել է հարկերի գանձումը, և 2%-ով գերազանցվել պակասուրդի նախատեսված մակարդակը: Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` ապրիլի 27-ին կառավարության նիստում ներկայացնելով 2016 թվականի պետբյուջեի կատաարման վերաբերյալ հաշվետվությունը:
Նախարարի ասելով, պետական գանձարանի հարկային գանձումները 2016 թվականին կազմել են 1,8 մլրդ դրամ, ինչը ցածր է նախատեսված ցուցանիշից: Միևնույն ժամանակ, ինչպե նշել է նախարարը, ՀՆԱ նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ ցուցանիշը գերակատարվել է 0,4%-ով, և, արդյունքում, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 21,1%:
2016 թվականի արդյունքներով Հայաստանի պետբյուջեի պակասուրդը նույնպես փոքր-ինչ շեղվել է գլխավոր ֆինանսական փաստաթղթում ամրագրված ցուցանիշից, գերազանցելով 2%-ով և կազմելով 5,5%` նախատեսված 3,5%-ի դիմաց:
Նախարարը ձեռնպահ է մնացել թվեր հրապարակելուց մնացած ցուցանիշների վերաբերյալ, նշելով, որ այդ մասին ողջ տեղեկատվությունն արդեն ներկայացվել է հասարակայնությանը, և կառավարությունը դեռ կվերադառնա դրանց` խորհրդարանակաան քննարկումների ընացքում:
«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, փաստաթղթի նախագիծը մինչև մայիիս 1-ը պետք է ներկայացվի Ազգային ժողովի դատին:
Կառավարության հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծի համաձայն ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1,171,107,264.8 հազար ՀՀ դրամ է, ծախսերի գծով` 1,449,063,604.1 հազար ՀՀ դրամ, բյուջեի դեֆիցիտը` 277,956,339.3 հազար ՀՀ դրամ: Գործադիրն ընդունել է նաև «ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվության մասին» որոշում: ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը ստուգումներ է իրականացրել նաև ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա, որոնք միտված են եղել բացահայտել տնտեսության առանձին ոլորտներում առկա հիմնախնդիրները և պետական ռեսուրսների օպտիմալ օգտագործման պայմաններում գտնել դրանց լուծման լավագույն ուղիները: Հաշվետվության համաձայն՝ ընդhանուր առմամբ 2016թ. տեսչությունն իրականացրել և ամփոփել է թվով 22 ստուգում: Անցյալ տարի կատարված ստուգումներով արձանագրվել են 3,225.7 մլն ՀՀ դրամի խախտման փաստեր, որից 2016թ. ծրագրի շրջանակում կատարված թվով 4 ստուգումներով 768.1 մլն ՀՀ դրամ, ՀՀ իրավապահ մարմինների պահանջով կատարված թվով 11 ստուգումներով ` 31.1 մլն ՀՀ դրամ, իսկ ՀՀ վարչապետի հանձնարարականներով կատարված թվով 7 ստուգումներով` 2,426.5 մլն ՀՀ դրամ: 2016թ. կատարված ստուգումներով արձանագրված գումարներից տարվա ընթացքում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդամենը 203,2 մլն ՀՀ դրամը, որից 30.1 մլն ՀՀ դրամը վերականգնվել է ՀՀ պետբյուջե, 1.4 մլն ՀՀ դրամը վերականգնվել է աշխատանքով, 85.2 մլն ՀՀ. դրամի չափով պակասեցվել է բյուջետային ֆինանսավորումը, իսկ մնացած 86.5 մլն ՀՀդրամը վերականգնվել է կազմակերպությունների հաշվին կամ հաշվառումով վերաձևակերպվել է: