Ուրբաթ, 28 Ապրիլի 2017 14:07
Տաթևիկ Շահունյան

Փորձագետ. ԵԱՏՄ-ին անդամակցմամբ Հայաստանը տարողունակ և պաշտպանված շուկա մուտքի հնարավորություն է ստացել

Փորձագետ. ԵԱՏՄ-ին անդամակցմամբ Հայաստանը տարողունակ և պաշտպանված շուկա մուտքի հնարավորություն է ստացել

Արմինֆո.  Եվրասիական տնտեսական միությունը հանդես է գալիս՝ որպես մայրցամաքային տնտեսական ինտեգրման միջուկ և ունի այդպիսի կենտրոն դառնալու բոլոր շանսերը, «ԵԱՏՄ դերն ու տեղը բազմաբևեռ աշխարհում» խորագրով կլոր սեղանի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը:

 

Խոսելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման հեռանկարների մասին՝ Մանվելյանը հայտարարել է, որ եվրասիական ինտեգրման հիմնական շարժառիթը ԵԱՏՄ-ում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի հնարավորությունն էր, հանրապետությունը տարողունակ և պաշտպանված շուկա մուտքի հնարավորություն է ստացել: Միաժամանակ, նրա խոսքով, Երևանը համաշխարհայինից զգալիորեն ավելի ցածր գներով էներգառեսուրսներ, ինչպես ԵԱՏՄ շուկա, այնպես էլ երկրի ներքին շուկա կողմնորոշված սեկտորներում  արտոնյալ ներդրումների հնարավորություն ունի: «Այսպիսով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրումը նախընտրելի է հանրապետության տնտեսական զարգացման ցանկացած ռազմավարություն, հատկապես զարգացման՝ արտահանման կողմնորշում ունեցող սցենարի ընտրության դեպքում: Դառնալով ԵԱՏՄ լիրավ անդամ՝ Հայաստանը կարող է արդյունավետ լուծել սոցիալ-տնտեսական կարևոր խնդիրները և ավելի անվտանգ, կայուն և հավասարակշռված աճի ուղի դուրս գալ»,- ասել է փորձագետը:

 

Խոսելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին՝ փորձագետն ընդգծել է, որ կազմակերպության նպատակները ոչ այնքան ռազմական, որքան՝ ռազմաքաղաքական բնույթ են կրում: «ՀԱՊԿ զարգացումը և ամրապնդումը կապված է առավելապես կազմակերպության մեջ մտնող երկրների ռազմավարական փոխգործակցության, ինչպես նաև տարբեր կոլեկտիվ գործողություններում վերջիններիս ներգրավման օպտիմալացման հետ: Բազմաբևեռ աշխարհին կողմնորոշումը կանխորոշում է եվրասիական միությունների անդամ երկրների համար այնպիսի ընդհանուր հրամայական, ինչպես արտաքին քաղաքականությունում բռնության արգելքը. բացառություն է՝ ահաբեկչության դեմ պայքարը,  ՀԱՊԿ երկրները հարձակողական բնույթի խնդիրներ չեն իրականացնում: Իսկ պաշտպանողական խնդիրներ նախատեսվում են իրականացնել ազգային Զինված ուժերի շրջանակներում»,- հայտարարել է Մանվելյանը:  Նշենք, որ  կլոր սեղանի կազմակերպիչներն են՝ «Ինտեգրում և զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը, Եվրասիական փորձագիտական ակումբը, Սոցիալական ծրագրերի աջակցության ռուսաստանյան ազգային հիմնադրամը ր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
05.06.2020
RUB7.010.04
USD481.74-0.37
EUR546.006.13
GBP608.444.50
CAD357.110.39
JPY44.10-0.15
CNY67.88-0.01
CHF503.281.24



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000