Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ոլորտը 2017 թվականի առաջին եռամսյակում վճարել է 550.2 մլն. դրամի հարկեր, տարեկան աճը` 10.3%: Այս գումարից 492,1 մլն. դրամը բաժին է ընկել շահութահարկին և եկամտահարկին: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2017 թվականի առաջին եռամսյակում տեղ են գտել շուկայում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:
Ապահովագրական ընկերությունների շարքում հարկային վճարների գծով առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, զբաղեցնելով 163 տեղը (անցյալ տարի` 165 տեղ), պետական բյուջեին վճարելով 184.1 մլն դրամ, որից 166,4 մլն դրամ - շահութահարկ և եկամտահարկ: «ԻՆԳՈ Արմենիա» -ն 215 տեղում է (անցյալ տարի`190 տեղ), պետական բյուջեին վճարել է 136.3 մլն դրամ, որից 124,5 մլն դրամ - շահութահարկ և եկամտահարկ: «Նաիրի Ինշուրանսը» 345 տեղում է (նախորդ տարի`447 տեղ), վճարել է 75,7 մլն. դրամ, այդ թվում - 67.2 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ: Այնուհետև հաջորդում են` «Սիլ Ինշուրանս» - 375 տեղ (նախորդ տարի`405 տեղ), վճարել է 67.3 մլն դրամ, որից 58,7 մլն դրամ - շահութահարկ և եկամտահարկ, «Արմենիա Ինշուրանս» - 561 տեղ (541 տեղ), վճարելով 43,9 մլն դրամ, որից 37.9 մլն.դրամ - շահութահարկ և եկամտահարկ: «ՌԵՍՈ»-ն 577 տեղում է (455 տեղ), վճարելով 42.8 մլն դրամ, որից 37.3 մլն դրամ - շահութահարկ և եկամտահարկ:
Նշենք, որ 2016-ի առաջին եռամսյակում Հայաստանի ապահովագրական ոլորտը պետական բյուջեին է վճարել 499 մլն դրամի հարկեր: Այն ժամանակ նույնպես առաջատարն էր «Ռոսգոսստրախ Արմենիան», որին հաջորդում էին` «ԻՆԳՈ Արմենիա», «Սիլ Ինշուրանս», «Նաիրի Ինշուրանս», «ՌԵՍՈ» և «Արմենիա ԻՆշուրանս» ապահովագրական ընկերությունները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, Հայաստանի ապահովագրական ոլորտի ընդհանուր շահույթը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 5,7 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը`51.6%: Հաշվետու եռամսյակը շահույթով են եզրափակել 6 ընկերություններից 4-ը: Կուտակված շահույթով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիան» - 2,6 մլրդ դրամ, երկրորդ տեղում է «Արմենիա Ինշուրանսը» - 1,98 մլրդ դրամ, երրորդ տեղում` «ԻՆԳՈ Արմենիան» - 1,33 մլրդ դրամ, չորրորդն է «Նաիրի Ինշուրանսը» - 1.29 մլրդ դրամ: Եռամսյակը վնասով են եզրափակել` «ՌԵՍՈ» և «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունները, որոնց վնասը համապատասխանաբար կազմե լէ` 937.1 մլն և 551.3 մլն դրամ (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 31.03.2017թ կազմել է 483,45 դրամ / $ 1):