
Արմինֆո. 2018 թվականի սեպտեմբերի 1-ին կավարտվի Իրան-Հայաստան 400 կիլովատ հզորությամբ ԷՀԳ շինարարությունը: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով, կլիմայական պայմանների պատճառով նմախագծի իրականացումը ձգձգվեց: Այնուամենայնիվ, հիմնական սարքավորումներն արդեն Հայաստանում են: «Ըստ իրանական կողմի տվյալների, նախագիծը կավարտվի 2018 թվականի սեպտեմբերի 1-ին»,-նշել է փոխնախարարը:
Նշենք, որ Իրան-Հայաստան ԷՀԳ կառուցումն իրականացնում է «Սանիր» իրանական ընկերությունը: Ծրագրի ընդհանուր արժեքը 107,9 մլն եվրո է: Շինարարությունը սկսվել է 2012 թվականին, սակայն Իրանի նկատմամբ պատժամիջոցների և անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով շինարարությունը փոքր-ինչ ձգձգվել է: Այսօրվա դրությամբ իրականացվել է $1,43 մլն-ի աշխատանք: