Արմինֆո. Հայաստանի բյուջեի դեֆիցիտը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 19,2 մլրդ դրամ ($ 39.8 մլն), տարեկան կտրվածքով անկումը`2 անգամ, նախորդ տարվա 53% աճի համեմատ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ պետական բյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 7.9%, մինչև 270.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը նվազել են 2,1%, մինչև 289.5 մլրդ. դրամ: Ամսական կտրվածքով արձանագրվել է հունվարյան պրոֆիցիտի կտրուկ նվազումը (25.3 մլրդ դրամ) փետրվարի դեֆիցիտի (24.7 մլրդ դրամ), հետագայում մարտին կրճատվելով 28.5%, մինչև 19.8 մլրդ դրամ, ինչը պայմանավորված է եկամուտների ավելի արագ աճով`10.4%, մինչև 97.6 մլրդ դրամ, իսկ ծախսերն աճել են 3.9%, մինչև 117,5 մլրդ դրամ:
Եկամուտների կառուցվածքում հարկերի և տուրքերի մասնաբաժինը տարեկան կտրվածքով աճել է (2017-ի I եռամսյակում, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ) 92%, մինչև 94,5%, բացարձակ արտահայտությամբ աճելով 10,6%, մինչև 255.5 մլրդ դրամ: Մասնավորապես, բարելավվել է տարեկան դինամիկան, քանի որ մաքսային տուրքերն աճել են 17,5%, մինչև 13.6 մլրդ դրամ, մուտքերը բնապահպանական վճարներից աճել են 3,5 անգամ, մինչև 8.8 մլրդ դրամ, ԱԱՀ մուտքերն աճել են 12.8%, մինչև 97.7 մլրդ դրամ: Բացի այդ, եկամտահարկի մուտքերն աճել են 4,2%, մինչև 76.2 մլրդ դրամ, շրջանառության հարակերից` 17.5%, մինչև 4.01 մլրդ դրամ, սոցիալական նպատակային վճարները` 18.1%, մինչև 3.3 մլրդ դրամ, ակցիզային հարկերը `19%, մինչև 14.9 մլրդ դրամ, իսկ հաստատագրված վճարներն աճել են 14.4%, մինչև 821.5 մլն դրամ: Իսկ շահութահարկի մուտքերը նվազել են 3,1%, մինչև 23,9 մլրդ դրամ, պետական տուրքերը`2.2%` մինչև 6,9 մլրդ դրամ:
Այդ ֆոնի վրա, բյուջեի ծախսերը ցույց են տալիս աճի համեստ տեմպեր, բացառությամբ ապրանքների և ծառայությունների ծախսերի կրճատմանը`16,3%, մինչև 25,2 մլրդ դրամ, ինչպես նաև սուբսիդիաներին ուղղված ծախսերը`17.7%, մինչև 20.6 մլրդ դրամ: Տարեկան աճով առաջին տեղում են ոչ-ֆինանսական ակտիվների ծախսերը`24%, մինչև 13,5 մլրդ դրամ: Պետական պարտքի տոկոսավճարները աճել են 3,9%, մինչև 29,2 մլրդ դրամ, որից 20.5 մլրդ.դրամը` արտաքին պարտքի գծով տարեկան 1,7% աճով: Հաշվետու ժամանակահատվածքում դրամաշնորհներին ուղղվել է 37.7 մլրդ դրամ, տարեկան աճը`10,3%, նպաստներին և կենսաթոշակներին`97.2 մլրդ դրամ, տարեկան աճը`4.1%, աշխատավարձերին`28.3 մլրդ դրամ տարեկան աճը`3.9%: