Արմինֆո. Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքում է Թուրքիայից բանջարեղենի ներկրման արգելքի առկայությունը: Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
«Թուրքական ապրանքների ներկրման օրենսդրական արգելք չկա: Պարզապես, անվտանգության նկատառումներով, Հայաստանի մաքսային սահմանին թուրքական ծագում ունեցող արտադրանքը ավելի խիստ վերահսկողության է ենթարկվում», - հայտարարել է նա:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ արդեն մի քանի օր արգելվում է Բագրատաշենի մաքսատնով Թուրքիայից որոշ անվանումների արտադրանքի ներկրումը Հայաստան: Հաղորդումների համաձայն, նման որոշում է կայացրել ՍԱՊԾ:
![]() | 5.61 | -0.02 |
![]() | 396.62 | 0.14 |
![]() | 426.96 | -6.63 |
![]() | 477.05 | -8.96 |
![]() | 295.10 | -2.02 |
![]() | 30.00 | -0.86 |
![]() | 58.55 | -0.29 |
![]() | 428.13 | -6.18 |