Արմինֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցները մասնակցել են «Կրկին դարձնենք Հայաստանը մաքուր» (Make Armenia Clean Again) խորագրի ներքո սույն թվականի ապրիլի 29-ին կազմակերպված շաբաթօրյակին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, Երևան քաղաքի մասնաճյուղերի բոլոր աշխատակիցները ներգրավված են եղել Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու, Հաղթանակ զբոսայգու, Հրազդան գետի կիրճի և «Մոլոկանի» զբոսայգու հարակից տարածքների մաքրման աշխատանքների մեջ, իսկ մարզերում գտնվող մասնաճյուղերի աշխատակիցները` մասնաճյուղի հարակից տարածքների մաքրման աշխատանքների մեջ:
«Կարևորը նման նախաձեռնություններին մասնակցության ձգտումը կամավոր է և Հայաստանն առավել մաքուր ու գեղեցիկ պահելու ցանկությունն է: Բանկը միշտ էլ մեծ ուրախությամբ է արձագանքել շաբաթօրյակներին ու այլ միջոցառումներին և ակտիվ ներգրավվել է քաղաքի և մարզերի բարեկարգման աշխատանքներին: Սա պարզապես քաղաքը մաքուր պահելու մասին չէ, սա բոլորիս վերաբերմունքն է մեր իսկ քաղաքին»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):
![]() | 6.66 | -0.04 |
![]() | 405.91 | -0.18 |
![]() | 417.56 | -2.22 |
![]() | 482.25 | -3.42 |
![]() | 317.71 | -0.42 |
![]() | 30.38 | -0.25 |
![]() | 60.21 | -0.11 |
![]() | 430.45 | -0.96 |