Արմինֆո. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Մինսկն ի զորու է արտասահմանյան երկրների համար ելք ապահովել դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 2-ին` Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Բելգիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Հունաստանի և այլ երկրների դեսպանների հավատարմագրերն ընդունելիս:
Նա հայտարարել է, որ Բելառուսն ի զորու է արտասահմանյան երկրների ներկայացուցիչների համար բարենպաստ պայմաններ ապահովել կառուցողական գաղափարներ և առաջարկություներ իրագործելու նպատակով: «Ներկայում Մինսկը նախագահում է Կենտրոնաեվրոպական նախաձեռնությունում: Դրա շնորհիվ երկիրը եվրոպական ինտեգրացիոն գործընթացներում ավելի լայն ներգրավման նոր հնարավորություններ է ստացել: Այս տարին նշանակալի է այն բանով, որ Մինսկում կընթանա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջան: Դա կարևոր և պատասխանատու իրադարձություն է մեր երկրի, ու նաև ողջ Երոպայի համար: Նստաշրջանում նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ տարածաշրջանում փոխվստահության և համագործակցության ամրապնդման հարցեր: Ընդունելով բարձր մակարդակի համաժողովը` Բելառուսը հնարավորություն ունի կառուցողական երկխոսություն սկսելու եվրոպական շատ պետությունների ներկայացուցիչների հետ», - նշել է Լուկաշենկոն:
Նա նաև նշել է, որ Մինսկի համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի հետ երկկողմ համագործակցության զարգացումը: «Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործընկերությունը նոր հնարավորություններ է բացում մեր ապրանքաշրջանառության ավելացման, մատակարարումների դիվերսիֆիկացման և, ընդհանրապես, մեր հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար», - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ Բելառուսում Հայաստանի դեսպան է նշանակվել Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան Օլգ Եսայանը:
![]() | 5.71 | -0.02 |
![]() | 396.02 | 0.37 |
![]() | 431.27 | -0.19 |
![]() | 490.04 | -0.21 |
![]() | 297.40 | 1.83 |
![]() | 30.51 | 0.01 |
![]() | 58.49 | 0.05 |
![]() | 430.13 | -0.77 |