Երեթշաբթի, 2 Մայիսի 2017 18:50
Նանա Մարտիրոսյան

Սուրեն Կարայան. «Ոչ մի սիրիացի գործարար որևէ խոչընդոտի չի հանդիպի Հայաստանում»

Սուրեն Կարայան. «Ոչ մի սիրիացի գործարար որևէ խոչընդոտի չի հանդիպի Հայաստանում»

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին՝ քննարկելու Հայաստանի և Սիրիայի առևտրատնտեսական կապերը։

 

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, Իսսամ Նայալը նախարարին հայտնել է, որ Սիրիայի Առևտրի և էկոնոմիկայի նախարարությունը պատրաստել է արտահանվելիք ապրանքների ցանկ, որոնց պահանջարկը կարող է լինել Հայաստանում ևս։

 

Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը կուսումնասիրի ցանկը և հավելել. «Մենք հատուկ ուշադրության ենք արժանացնում Սիրիայի քաղաքացի այն գործարարներին, ովքեր բիզնես են ծավալում Հայաստանում։ Մենք պատրաստ ենք նրանց օժանդակություն ցուցաբերել։ Շնորհակալ ենք, որ նրանք այստեղ նոր գործարար մշակույթ են բերումե։ Նախարարը շեշտել է, թե մեծ հույս ունի, որ Սիրիայում տնտեսությունը շուտափույթ կվերականգնվի և աջակցության պատրաստակամություն հայտնել։ Նախարար Կարայանը հավելել է, որ սիրիական բիզնեսի համար Հայաստանը կարող է հարթակ հանդիսանալ՝ դեպի ԵԱՏՄ մուտք գործելու համար։ «Ոչ մի սիրիացի գործարար որևէ խոչընդոտի չի հանդիպի Հայաստանում»,- ասել է Սուրեն Կարայանը։

 

Իսսամ Նայալն ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությամբ և այն հանգամանքով, որ Հայաստանը բաց է թե՛ Արևմուտքի և թե՛ Արևելքի համար։

 

Հավատարմատարը նախարարի հետ զրույցում նշել է, որ այս տարվա օգոստոսին, երկարատև դադարից հետո, տեղի է ունենալու Դամասկոսի միջազգային ցուցահանդեսը, իսկ սեպտեմբերին կկայանա «Սիրիայի վերակառուցումե համաժողովը, որի միջոցառումներին Իսսամ Նայալը հայկական կողմին հրավիրել է մասնակցություն ցուցաբարել:

 

Նախարարը և հավատարմատարը քննարկել են հայ գործարարների պատվիրակության հնարավոր այցը Սիրիա՝ վերջիններիս գործընկերներին հանդիպելու և փոխգործակցություն ծավելելու նպատակով։

 

«Հույս ունեմ, որ այս հանդիպումը մեր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար ելակետ կլինիե,- նշել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին հանդիպման ավարտին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
26.03.2020
RUB6.35-0.05
USD497.241.31
EUR544.336.59
GBP592.36-1.02
CAD351.265.42
JPY45.200.69
CNY70.340.24
CHF511.775.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000