Արմինֆո. Հայաստանի բնակչությունը 2017 թվականի ապրիլի 1-ին կազմել է 2.982 մլն. մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 2.994 մլն.-ի փոխարեն, այսինքն, նվազել է 12,9 հազար մարդով, կամ 0.4%-ով: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Ըստ աղբյուրի, քաղաքաբնակ բնակչությունը հաշվետու ամսաթվի դրությամբ կազմել է 1.899 մլն. մարդիկ, կազմելով ամբողջ բնակչության 63,7% - ը, իսկ գյուղերում ապրողների թիվը կազմել է 1,082 մլն. մարդ, կամ 36.3%: Քաղաքաբնակների թիվը տարեկան կտրվածքով նվազել է 0,3%, իսկ գյուղաբնակներինը`0,7%: Միևնույն ժամանակ, Երևանի բնակչությունը նույն ժամանակահատվածում աճել է 0,2%, մինչև 1.075 մլն.մարդ, այսինքն, մայրաքաղաքում է կենտրոնացված երկրի բնակչության 36,1%-ը:
Ըստ վիճակագրության, առավել խիտ բնակեցված մարզերն են` Արմավիրը (265.3 հազ. մարդ) և Արարատը (258.2 հազար մարդ): Այնուհետև հաջորդում են`Կոտայք (252.4 հազ.), Շիրակ (238.6 հազ.), Գեղարքունիք (230,4 հազ.), Լոռի (220.3 հազ.), Սյունիք, Արագածոտն և Տավուշի`համապատասխանաբար`138.7 հազար, 128.2 հազար և 124,1 հազար մարդ, իսկ նոսր բնակեցված մարզը Վայոց Ձորի մարզն է, որտեղ ապրում է ընդամենը 50.1 հազար մարդ:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարդահամարի անցկացման պահին Հայաստանի բնակչությունը կազմում էր 2 միլիոն 871 հազար 771 մարդ, իսկ մարդահարի արդյունքներով մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն. 18 հազար 854 մարդ: Առաջին մարդահամարը Հայաստանի Հանրապետության կայացել է 2001 թվականին, որը արդյունքներով երկրի բնակչությունը կազմել է 3 մլն. 213 հազար 11 մարդ: 2017 թվականի հունվարի 1-ին Հայաստանի բնակչությունը կազմել է 2.987 միլիոն մարդ, այդ թվում, քաղաքային և գյուղական բնակչությունը համապատասխանաբար կազմել են`1,902 մլն և 1,085 միլիոն մարդ: 2016 թվականի ընթացքում Հայաստանի բնակչության թիվը նվազել է 0.4% կամ 12.1 հազար մարդով: