Չորեքշաբթի, 3 Մայիսի 2017 14:02
Նաիրա Բադալյան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը չի կասկածում Փարիզում առաջին ներդրումային համաժողովի շրջանակներում հանդիպումների արդյունավետությանը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը չի կասկածում Փարիզում առաջին ներդրումային համաժողովի շրջանակներում հանդիպումների արդյունավետությանը

Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան ժան-Ֆրանսուա Շարպանտիեն չի կասկածում փետրվարի վերջին Փարիզում կայացած ներդրումային համաժողովի շրջանակներոմ Փարիզի, Լիոնի և Մարսելի հավանական բիզնես գործընկերների հետ հայկական կողմի հանդիպումների արդյունքում բեղմնավոր համագործակցությանը: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 3-ին «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» Թվինինգ ծրագրի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներին նվիրված համաժողովի և ծրագրի պաշտոնական փակման արարողության ժամանակ:

 

Դիվանագետի խոսքով, հստակ ձևակերպված նպատակի առկայության դեպքում հայ և եվրոպացի գործարարները համատեղ ջանքերով կկարողանան միանգամայն հաջող կերպով իրականացնել նախանշված ծրագրերը: Նշելով Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման կարևորությունը՝ Շարպանտիեն հավաստիացրել է, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի հայ գործընկերները կարող են ակնկալել Business France-ի /արտահանման զարգացման ֆրանսիական պետական գործակալություն-խմբ./  աջակցությունը տեղական բիզնեսի ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացման և հանրապետության միջազգային ճանաչելիության բարձրացման գործում:

 

Business France-ի գործադիր տնօրեն Կարոլին Լեբուշեի կարծիքով, Հայաստանում իրականացված՝ ՀՀ տնտեսական քաղաքականության համար Twinning ծրագիրն անկյունաքարային է ԵՄ և Ֆրանսիայի հետ գործարար կապերի հաստատման առումով: Twinning ծրագրի շրջանակում 16 ամսվա ընթացքում հայ մասնագետներին ներկայացվել է եվրոպական լավագույն փորձը.

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի մասնագետներին եվրոպական 20 փորձագետներ փոխանցել են ներդրումների ներգրավման՝ «Բիզնես Ֆրանսի» կողմից ընդունելի արդյունավետ գործիքակազմը։ Նրա խոսքով, շեշտը դրվել է դեպի Հայաստան ներդրումների խթանման, օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղ հիմնելու, նոր աշխատատեղերի ստեղծման ու տնտեսական զարգացման վրա։ Այս մոդելը կիրառում են աշխարհի առաջադեմ երկրների ներդրումների խթանման գործակալությունները։ Մասնավորապես. աշխատանքներ են տարվել ոլորտային ներդրումային ռազմավարության մշակման ուղղությամբ. այդ թվում՝ թիրախավորվել են ներդրումային ոլորտները, իրականացվել է համեմատական վերլուծություն այլ համադրելի երկրների հետ, SWOT վերլուծություն և այլն;

նախապատրաստվել են Հայաստանի վերաբերյալ տեղեկատվական նյութեր;

ստեղծվել է պոտենցիալ ներդրողների տվյալների շտեմարան:

 

Բացի այդ, Լեբուշեի խոսքով, համագործակցության դրական արդյունք կարելի է համարել է Փարիզում ներդրումային համաժողովի անցկացումը: «Ֆրանսիայից հավանական գործընկերների հետ 25 հանդիպումից 9-ը կարելի է արդյունավետ համարել»,- հայտարարել է նա: Միաժամանակ Լեբուշեն ձեռնպահ է մնացել համագործակցության հստակ նախագծերը նշելուց, որոնց շուրջ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նշելով, որ ներդրումային նախագծերի կյանքի կոչման համար միջինը 1-3 տարի է պահանջվում: «Այսօր համար մեկ խնդիրը Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է»- բացատրել է նա՝ նշելով, որ ներդրումային առումով ֆրանսիացի գործարարների համար հետաքրքիր են զբոսաշրջության, գյուղատնտեսության, դեղագործության ոլորտները, տեքստիլ արդյունաբերությունը:
 

Հայաստանի և Ֆրանսիայի կողմից իրականացված՝ «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» Թվինինգ ծրագրի շրջանակներում մշակվել է 19 ներդրումային նախագիծ: Ծրագրի բյուջեն կազմել է 810 000 եվրո, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է Եվրամիության կողմից։ Փետրվարի 21-28-ը Ֆրանսիայում առաջին ներդրումային համաժողովը կազմակերպվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի և «Business France»-ի կողմից: Մեկ շաբաթվա ընթացքում ֆրանսիական բիզնեսին ներկայացվել է Հայաստանի գյուղատնտեսական, էներգետիկ և ՏՏ ներուժը:

 

Ինչ վերաբերում է սպասումներին, ապա, ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ին նշել են ՀԶՀ-ում, տվյալ փուլում այս ուղղությամբ հստակ կանխատեսումներ անելը ոչ պրոֆեսիոնալ է: Ինչպես բացատրել են, ընդունված պրակտիկայի համաձայն, կայացած ներդրումային համաժողովի արդյունքները տեսանելի կինեն լավագույն դեպքում այն անցկացնելուց հետո 6-12 ամիս հետո: «Այսօր համար մեկ խնդիրը Հայաստանի համար՝ ֆրանսիացի գործընկերոջը հետաքրքրելը և երկրի ներդրումային գրավչությունը ներկայացնելն է»,- նշել են ՀԶՀ-ում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.04.2020
RUB6.430.03
USD504.50-0.46
EUR551.62-0.45
GBP628.414.33
CAD357.503.19
JPY47.010.09
CNY71.06-0.29
CHF521.99-0.20



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000