Արմինֆո. Ռուսական «Բիոչիպ» գիտաարտադրական ձեռնարկությունն իր նորագույն մշակումը` քաղցկեղային հիվանդությունների բուժման բիոչիպն, առաջին փուլում անվճար կտրամադրի Հայաստանի բուժհաստատություններին: Մայիսի 3-ին Երևանում այդ մասին լրագրողներին հաղորդել է նախագծի մշակող Սվյատոսլավ Զինովևը: Նրա ասելով, առաջին հաստատությունը, ուր կայցելի Ռուսաստանի պատվիրակությունը, Ուռուցքաբանության ԳՀԻ-ն է: Միաժամանակ, բիոչիպով աշխատելու համար մասնագետների պատրաստման աշխատանք կիրականացվի: Զինովևի ասելով, բիոչիպը թեստային համակարգերի օգնությամբ մարդու չարորակ նորագոյացությունների ախտորոշման սկզբունքորեն նոր մակարդակ կդառնա: Նրա հավաստմամբ, այն մատչելի է շարքային պոլիկլինիկաների համար և կարող է փոխարինել 300 հազար դոլար արժողությամբ լաբորատորիաները: Նիժնի Նովգորոդի մասնագետների մշակումը համանմանը չունի աշխարհում, ինչի մասին վկայում են ԱՄՆ, Ճապոնիայի և Շվեյցարիայի առաջատար կլինիկաների արձագանքները: Նորագույն մշակումը նաև երեք անգամ էժան է ժամանակակից լաբորատորիաներից:
Զինովևն ընդգծել է, որ Ռուսաստանի բարեկամ Հայաստանում իրավիճակը պահանջում է անհնապաղ միջոցների ձեռնարկում, իսկ բիոչիպի ներդրումը հանրապետության քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հնարավորություն կընձեռի: Նոր մշակման առավելությունն արդյունքների բարձր ճշգրտությւոնն է (առնվազն 93%), ստուգման նվազագույն ժամանակը (60 րոպե), բուժհաստատությունում մորֆոլոգի անհրաժեշտության բացակայությունը, ցածր արժեքը վերջնական սպառողի համար և այլն:
Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների, ամեն տարի Հայաստանում 2700 մարդ հաշմանդամ է դառնում ուռուցքաբանական հվանդությունների առնչությամբ, ինչի հետևանքով տնտեսական վնասը գերազանցում է տարեկան 75 մլն դրամը:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.23 | -0.04 |
EUR | 429.52 | 2.71 |
GBP | 508.32 | 2.93 |
CAD | 285.13 | -0.21 |
JPY | 27.53 | 0.37 |
CNY | 54.58 | 0.20 |
CHF | 456.59 | 3.11 |