Արմինֆո. Հայաստանի օդանավակայաններով ուղևորների հոսքը 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 28.3%, կազմելով 668589 մարդ: Այս մասին մայիսի 3-ին լրագրողներին հայտնել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:
«Անցյալ տարի, ինչպես գիտեք, Հայաստանի ավիաուղևորների հոսքերը հասան պատմական մաքսիմումին, այս տարի աճի դրական դինամիկան շարունակվում է: Մենք արձանագրել ենք բավականին բարձր ցուցանիշներ: Մասնավորապես, ընթացիկ տարվա չորս ամիսների կտրվածքով «Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքերը կազմել են 649400 մարդ, տարեկան կտրվածքով աճելով 25.7%, իսկ «Շիրակ» օդանավակայանով` 19189 մարդ, տարեկան աճը`334%»,-հայտարարել է նա:
ՔԱԳՎ ղեկավարի խոսքով, միայն 2017 թվականի ապրիլին հայկական երկու օդանավակայանների ընդհանուր ուղևորահոսքը կազմել է 480198 մարդ, 2016 թվականի ապրիլի համեմատ աճելով 23.6%:
Օդային բեռնափոխադրումների առումով, ըստ Ավետիսյանի, 2017-ի առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով արձանագրվել է էական աճ: Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանով բեռնափոխադրումների ծավալը կազմել է 4894 տոննա, տարեկան աճը`78.6%: Այդ թվում, Հայաստան է բերվել 1111 տոննա բեռ, իսկ հանրապետությունից դուրս է հանվել 3783 տոննա բեռ:
Հայաստանի ուղղությամբ ամսական չվերթներ են իրականացնում 26 ավիաընկերություններ, որոնք օրական կատարում են 25-30 թռիչքներ:
![]() | 4.47 | -0.07 |
![]() | 402.88 | 0.23 |
![]() | 438.70 | -0.79 |
![]() | 509.52 | 0.49 |
![]() | 297.81 | 1.90 |
![]() | 27.23 | -0.05 |
![]() | 56.42 | 0.02 |
![]() | 460.64 | 0.63 |