Արմինֆո. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ևս մեկ տարով, մինչև 2018 թվականի մայիսի 27-ը, երկարաձգել է Երևանի ՋԷԿ-ի (318 և 319) լիցենզիան, կապված իրանական գազի ներմուծման և դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հետ: Որոշումը կայացվել է ՀԾԿՀ հերթական նիստում, որը տեղի է ունեցել մայիսի 3-ին:
Ըստ ՀԾԿՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության ղեկավար Սեդա Շահինյանի, մինչև լիցենզիայի գործողության ժամկետն ընկերությունը պետք է թիվ 318 լիցենզիայի համար ներկայացնի 1 մլն. դրամի երաշխիք , իսկ թիվ 319 լիցենզիայի համար`500 հազ. դրամի երաշխիք:
Նշենք, որ իրանական գազը Հայաստան է բերվում 2009 թվականի մայիսի 15-ից, «Գազ էլեկտրաէներգիայի փոխարեն» համաձայնագրի շրջանակներում: Ըստ ՀՀ Մաքսային ծառայության տվյալների, 2016 թվականին Իրանից բնական գազի մատակարարումներն աճել են ընդամենը 0.3%, մինչև 367,181.7 հազար խորանարդ մետր, իսկ արժեքը նվազել է 15,4%, մինչև 58,5 մլն.դոլար: Մասնավորապես Իրանից հեղուկ գազի ներկրման ծավալը կրճատվել է 91,8%, մինչև 361 հազար տոննա, իսկ այդ գծով հասույթը` 93%, մինչև 153,6 հազար դոլար: Հետագայում, Երևանում և Վանաձորում երկու նոր էներգաբլոկների շահագործման հանձնումից հետո մատակարարումները կարող են ավելանալ 1.2 մլրդ խոր. մետրով: Մինչդեռ, ԱրմԻնֆո-ի թղթայցւ հետ հարցազրույցում Երևանի ՋԷԿ-ի ֆինանսական տնօրենը նշել էր, որ Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունն իրականացվում է մասնավոր հատվածի կողմից և ոչ մի առնչություն չունի Երևանի ՋԷԿ-ի հետ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2016 թվականին կազմել է 7315.2 մլն. ԿՎտժ, տարեկան անկումը`6,2%: ՋԷԿ-երը կրճատել էներգիայի արտադրությունը 7.8%, մինչև 2581.5 մլն կՎտժ: Էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան կազմել է 1.217 մլրդ կՎտժ: տարեկան անկումը`3,3%: