Արմինֆո. Գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հասել է 80.7 հազարի, տարեկան անկումը`0.8%, 2016-ի նույն ժամանակահատվածի 11,5% աճի փոխարեն: Այդ թվում, կանայք կազմել են 52.9 հազար (տարեկան անկումը`3.9%), իսկ տղամարդիկ`27.7 հազար (տարեկան աճը`5,8%): Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Հաշվետու օրվա դրությամբ հաջողվել է աշխատանքի տեղավորել միայն 767 հոգու կամ աշխատանք փնտրողների 0,8%-ին, տարեկան անկումը` 6,8%: 2017-ի ապրիլի 1-ի դրությամբ աշխատանքի փնտրողների թիվը կազմել է 96.1 հազար, տարեկան աճը`2,8%: Գործազուրկների թվով առաջատարն է Շիրակի մարզը - 4.1 հազար, որին հաջորդում են` Լոռու մարզը - 2,5 հազար, Երևանը - 2.2 հազար, Կոտայքի մարզը - 2 հազար և Արարատի մարզը - 1.6 հազար:
2017-ի ապրիլի 1-ի դրությամբ աշխատանքի տեղավորման գործակալութոյւնները գործատուներից ստացել են 1776 աշխատատեղերի հայտեր (տարեկան աճը`0,3%), իսկ մեկ թափուր աշխատատեղի բեռնվածությունը կազմել է 54 մարդ (աճը`1,9%):
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման, Հայաստանում գործազրկության մակարդակը 2017 -ին կկազմի 18.5%, 2018-2019 թվականներին կնվազի 0.3-0.4 տոկոսային կետով, մինչև 18-18,2% և 17,6-18%: Ընդ որում, ԿԲ նախորդ`նոյեմբերի կանխատեսումով գործազրկության մակարդակը նախատեսված էր`18.3%:
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |