Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ԱԳԲԱ Լիզինգե ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն այսօր հուշագիր են ստորագրել «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցությանե ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:
«Մենք հիմա բանակցություններ ենք վարում նաև այլ կազմակերպությունների հետ, որպեսզի ծրագրում ընդգրկված ֆինանսական կառույցների թիվն ավելանա: Շուկան բաց է, և որքան շատ լինեն մատակարարներն ու ֆինանսական կառույցները, այդքան ավելի մատչելի կլինի մեր գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների և կոոպերատիվների համար տեխնիկայի ձեռքբերումը», – իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«ԱԳԲԱ Լիզինգե-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն իր հերթին նշել է, որ այս հուշագիրը ֆերմերներին հնարավորություն կընձեռի գյուղտեխնիկա ձեռք բերել աննախադեպ պայմաններով և հիմք կհանդիսանա իրենց բիզնեսի ընդլայնման համար:«Վաղվանից ֆերմերներն արդեն կարող են մեզ դիմել, առավելագույնս օպերատիվ և արագ կփորձենք արձագանքել բոլոր հայտերինե, – հավելել է նա:
ՀՀ ԿԱ «ԳՏՏԶ ԾԻԳե ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը տեղեկացրել է, որ մեծ է նաև գյուղատնտեսական գործիքների պահանջարկը:
Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ և սրսկիչներ: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20 % կանխավճար, տարեկան 2 % լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:
Նշենք, որ ACBA-Leasing ընկերությունը Հայաստանի առաջին լիզինգային ընկերությունն է, որը հիմնադրվել է 2003 թվականին: Ընկերության բաժնետերերն են Ֆրանսիական Credit Agricole Leasing & Factoring-ը և հայկական ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԸՆկերությունը հանդիսանում է Հայաստանի լիզինգային շուկայի առաջատարը, ընդգրկելով շուկայի գրեթե 80%-ը: Ընկերության գերակա խնդիրների շարքում են` էներգախնայողության և էներգաարդյունավետության սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորումը, իրականացնելով այն «Գրին Լիզինգ» ապրանքանիշի ներքո, որն ընկերության կողմից ստեղծվել է 2014 թվականին:
Ըստ ԱրմԻնֆո գոչրծակալության`Հայաստանի Բանկերի և Վարկային կազմակերպությունների վարկանիշների, լիզինգային գործառնությունների ծավալը 2016 թվականին ավելացել է 11%, մինչև 16.7 մլրդ դրամ: Մեկ տարի առաջ, 2015 թվականին լիզինգային գործառնությունների ծավալը նվազել էր 20%: ACBA-Leasing ընկերության լիզինգային գործառնությունների ծավալը 2017 թվականի հունվարի 1-ին կազմել է 13,1 մլրդ դրամ, տարեկան աճը`12%: Բանկերի և վարկային կազմակերպությունների լիզինգային գործառնությունների ընդհանուր ծավալներում ACBA-Leasing ընկերության մասնաբաժինը կազմել է 78,5%: