Ուրբաթ, 5 Մայիսի 2017 18:12
Նանա Մարտիրոսյան

Կարեն Կարապետյան. Բուլղար ներդրողները Հայաստանը կարող են դիտարկել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ մուտք գործելու հարթակ

Կարեն Կարապետյան. Բուլղար ներդրողները Հայաստանը կարող են դիտարկել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ մուտք գործելու հարթակ

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում: Կարեն Կարապետյանը կարևորել է տնտեսական համագործակցության, գործարար կապերի հետագա զարգացումը և այդ համատեքստում անհրաժեշտ համարել միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ բուլղար ներդրողները Հայաստանը կարող են դիտարկել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ մուտք գործելու հարթակ՝ ավելացնելով, որ բուլղարական կապիտալը հնարավորություն ունի ներգրավվել նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտում: Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև տրանսպորտի ոլորտում, մասնավորապես Սև ծով-Պարսից ծոց միջազգային տրանսպորտային միջանցքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների առումով: Վարչապետը խնդրել է իր ողջույններն ու շնորհավորանքները փոխանցել Բուլղարիայի նորընտիր վարչապետ Բոյկո Բորիսովին:

Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան նշել է, որ Բուլղարիան ևս կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը և ավելացրել, որ դրա համար լավ հիմք են երկկողմ բազմադարյա բարեկամական կապերը: Ընդգծելով տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ նա անհրաժեշտ է համարել տարբեր բիզնես ֆորումների, գործարար կապերի խթանման, ներդրումային նոր ծրագրերի իրականացման միջոցով առևտրաշրջանառության ծավալների ավելացումը: Տիկին դեսպանը հավելել է նաև, որ Բուլղարիան պատրաստ է իր փորձը կիսել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պետական կառավարման համակարգում, գյուղատնտեսության բնագավառում իրականացված բարեփոխումների ուղղությամբ: Զրուցակիցները հայ և բուլղար ժողովուրդների շփումների ամրապնդման կարևոր հիմնաքարերից են համարել կրթամշակութային համագործակցությունը, մասնավորապես, մշակութային օրերի անցկացման և կրթական փոխանակման ծրագրերի միջոցով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
30.03.2020
RUB6.30-0.10
USD500.802.37
EUR554.346.12
GBP620.1911.31
CAD355.131.63
JPY46.440.64
CNY71.090.32
CHF524.016.81



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000