Արմինֆո. ՓՄՁ ներկայացուցիչների համար, որոնք ներկայումս վճարում են շրջանառության հարկ, կամ գործունեություն են իրականացնում հանրային սննդի ոլորտում, կամ էլ զբաղվում ընտանեկան բիզնեսով, կբարձրանա հարկային բեռը:
2018 թվականի հունվարի 1-ից նշված տնտեսվարողները կվճարեն 5% - որպես դիվիդենտ: Այս մասին մայիսի 5-ին Տնտեսական լրագրողների կողմից կազմակերպված մամուլի լասուլիսում հայտարարել է ՓՄՁ-Համագործակցություն Ասոցիացիայի նմախագահ Հակոբ Ավագյանը, նշելով, որ այդ որոշումը կարող է անհանգստացնել փոքր բիզնսի ներկայացուցիչներին:
Նա նշել է, որ մասնավոր հատված-պետություն երկխոսության մոդելը չի փոխվում: «Ընդունվում են օրենքներ, որոնք մասնավոր հատվածին հայտնի են դառնում միայն ուժի մեջ մտնելուց հետո, ինչը վերջիններս ստիպում է դուրս գալ փողոց, կազմակերպել բողոքի ակցիաներ»: Հակոբյանն ընդգծել է, որ չի ցանկանում վերադառնալ նոր Հարկային օրենսգրքին, թե ինչպես այն ընդունվեց: Նրա խոսքով, ներկայումս ՓՄՁ ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի հարկատուների կազմում 2016 թվականի արդյունքներով հասնում է 80%-ի, ինչը, նրա կարծիքով, հատուկ ուշադրություն է: «Դա նշանակում է, որ մենք պետք է նրանց հետ հաշվի նստենք»: Սակայն, ՓՄՁ ոլորտն ապահովում է պետբյուջեի ընդամենը 5-6%-ը, քանի որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է կախվածության մեջ մնալ 2-3 խոշոր տնտեսվարողներից:
Հայաստանի ՀՆԱ-ում ՓՄՁ ոլորտի մասնաբաժնի առումով Ավագյանը նշել է, որ առայժմ չկան պատրաստի հաշվարկներ, բայց հնչեցրել է 26-27% ցուցանիշները, նշելով դրանք որպես 2013-2015 թվականների միջին ցուցանիշներ:
Անդրադառնալով ընտանեկան բիզնեսի, սահմանամերձ համայնքներում ՓՄՁ ոլորտի, ինչպես նաև ՏՏ-սկսնակների հարկային արտոնյալ ռեժիմին, Ավագյանն ընդգծել է, որ այդ ամենը կառավարական կառույցների կամավոր ցանկությունից չի բխել: «Դա աշխատանք է, որը երկար տարիների ընթացքում տարվել է հանրային դաշտի ներկայացուցիչների և ՀՀ կառավարության միջև»,-եզրափակել է նա:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |