Ուրբաթ, 5 Մայիսի 2017 18:41
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում տաքսի և առցանց ծառայությունները կլիցենզավորվեն

Արմինֆո. Հայաստանում տաքսի և առցանց տաքսի ծառայությունները կլիցենզավորվեն: Այս մասին մայիսի 5-ին լրագրողներին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ըստ նրա, հիմնական նպատակը բոլորին հավասար մրցակցային դաշտ ապահովելն է: Նախատեսվում է, մասնավորապես, տարբերակել էլեկտրոնային ծառայությունները և փոխադրման ծառայությունները: Ավտոմեքենաները, որոնք պետք է զբաղվեն ուղևորափոխադրմամբ, պարտադիր պետք է լիցենզավորվեն, ինչպես սովորական տաքսիները: Միևնույն ժամանակ, լիցենզիաների գծով ժամկետանց վճարումները չեն ներվի, քանի որ դա հանդիսանում է գործող օրենսդրության խախտում: Նախարարը նշել է նաև, որ նախաձեռնությունն արդեն արժանացել է հանրության հավանությանը և տաքսիստների դժգոհությանը: