Ուրբաթ, 5 Մայիսի 2017 19:51
Ալեքսանդր Ավանեսով

Արմեն Ավակյանը նմշանակվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

Արմեն Ավակյանը նմշանակվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, օրակարգային առաջին հարցով քննարկվել և հաստատվել են ՀԶՀ 2016թ. ֆինանսական և գործունեության հաշվետվությունները:

Խորհուրդն ընդունել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարէն Մկրտիչեանի հրաժարականի դիմումը: Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է ՀՀ-ում սեփական խորհրդատվական և ներդրումային ընկերություն հիմնել ու հաջողություն մաղթել հիմնադրամի անձնակազմին: 
ՀԶՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկել և միաձայն քվեարկությամբ Արմեն Ավակ Ավակյանին նշանակել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն: