Արմինֆո. Հայաստանի միջազգային պահուստները 2017 թվականի առաջին եռամսյակում կրճատվել են 7.6%, մինչև 2.036 մլրդ.դոլար:
ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով, պահուստների կառուցվածքում արտարժութային արտաքին ակտիվները կազմել են 2.035,9 մլրդ դոլար, տարեկան անկումը`7.5%: ԱՄՀ-ում SDR մասնաբաժինը կազմել է 0.1 մլն դոլար, տարեսկզբի դրությամբ կրճատվելով 3.5 մլն.դոլարով: Տարեկան կտրվածքով համախառն միջազգային պահուստներն աճել են 25.2%, հիմնականում արտարժույթով արտահայտված արտաքին ակտիվների 26.3% աճի հաշվին: Ամսական կտրվածքով, համախառն միջազգային պահուստների հունվարյան 6,2% անկումից հետո փետրվարին հետևեց տեմպերի 2% դանդաղումը, մարտին արձանագրելով 0.5% աճ, պայմանավորված արտարժույթով արտաքին ակտիվների նմանատիպ աճի և ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի կրկնակի կրճատումով:
Համեմատության համար նշենք, որ 2016-ի առաջին եռամսյակում համախառն միջազգային պահուստները նվազել են 8,4%: Դրանց կառուցվածքում արտարժույթով արտաքին ակտիվները նվազել են 9%, իսկ ԱՄՀ-ում SDR մասնաբաժինն աճել է մոտ 5 անգամ: Իսկ տարեկան դինամիկան հետևյալն է`համախառն միջազգային պահուստներն աճել են 9%, արտարժույթով արտաքին ակտիվներ`8.1%, իսկ ԱՄՀ-ում SDR մասնաբաժինը`20 անգամ:
Հիշեցնենք, որ 2016 թ. Հայաստանի համախառն միջազգային պահուստներն աճել են 24.2%, մինչև 2.204,1 մլրդ.դոլար, արտարժույթով արտաքին ակտիվների 24,2% աճի հաշվին, մինչև 2.200,6 մլրդ.դոլար: SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում կազմել է 3.5 մլն.դոլար, տարեկան աճը` 21,8%: Նախքան այդ, 2015-ին համախառն միջազգային պահուստներն աճել էին 19.2%, ինչը պայմանավորված էր արտարժույթով արտաքին ակտիվների 19,5% աճով, ԱՄՀ-ում SDR-ը նվազել է ավելի քան 2 անգամ: Նշենք, որ բանկային ոսկու մասնաբաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է 2003 թվականի դեկտեմբերին:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |