Չորեքշաբթի, 10 Մայիսի 2017 17:22
Նաիրա Բադալյան

ARARAT լեգենդար հայկական կոնյակը ոսկե մեդալներ ստացավ պրեմիում դասի ալկոհոլի աշխարհի ամենահեղինակավոր մրցույթում

ARARAT լեգենդար հայկական կոնյակը ոսկե մեդալներ ստացավ պրեմիում դասի ալկոհոլի աշխարհի ամենահեղինակավոր մրցույթում

Արմինֆո. Մարտի 22-ին տեղի ունեցավ The World-Spirits Award-ի՝ ամենահեղինակավոր մասնագիտական մրցանակներից մեկի եզրափակիչ փուլ անցածների պարգևատրման արարողությունը: ARARAT լեգենդար հայկական կոնյակը ոսկե մեդալներ ստացավ: Հատուկ ճանաչման արժանացավ ARARAT «Անի»-ն:

Ինչպես տեղեկացնում է գործարանի մամուլի ծառայությունը, The World-Spirits Award-ը պրեմիում դասի ալկոհոլի աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկն է: Արդեն տասը տարուց ավել ամենամյա մրցույթին մասնակցում են հարյուրավոր բրենդեր աշխարհի ավելի քան 30 երկրից, բայց միայն ամենաարժանավորներն են ստանում The World-Spirits Award մեդալներ:

Իր պատմության ընթացքում մրցույթն արժանացել է գինիների և թունդ ոգելից խմիչքների առավել պահանջկոտ սիրահարների հատուկ ուշադրությանը, ինչպես նաև դարձել միջազգային և ձեռք բերել յուրահատուկ ավանդույթներ: Այս տարի The World-Spirits Award-ը անցկացվեց Գերմանիայում: Երևանի Կոնյակի Գործարանի ARARAT լեգենդար հայկական կոնյակը պարգևատրվեց մի քանի ոսկե մեդալով, ընդ որում՝ հատուկ ուշադրության արժանացավ նրբահամ ԱՐԱՐԱՏ «Անի»-ն:

2017-ը առհասարակ հատուկ տարի է ARARAT «Անի»-ի համար. 1977-ին ստեղծված բացառիկ կուպաժն այսօր նշում է իր 40-ամյա հոբելյանը:

Վեցամյա ARARAT «Անի»-ն բացում է հնեցված ԱՐԱՐԱՏ կոնյակների տեսակավոր ընտրանին: Փառահեղ Կոնստանդնուպոլսի, Բաղդադի և Կահիրեի արժանի մրցակից ճանաչված Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի անունով կոչված այս կոնյակն առանձնանում է վառ բնավորությամբ, որ արտահայտված է արևոտ ցիտրուսների բույրի և չորացրած թզի ու քաղցր նշի երանգներով խիտ, պարուրող համի մեջ:

ARARAT «Անի»-ի հյութեղ և թարմ խառնուրդը ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են անկեղծ հույզերն ու կյանքը լցնում վառ տպավորություններով: Դրա կոմպոզիցիան բացահայտում է կոնյակի նոր երանգներ և ընդգծում պահի ամբողջականությունը, պահ, որ չես ուզում մոռանալ, ինչը «Անի»-ն դարձնում է ռոմանտիկ ժամադրությունների և հին ընկերների հետ ջերմ հանդիպումների իդեալական ուղեկից:

Այս տարի ARARAT «Անի»-ն շարունակում է միջազգային մրցույթներում լեգենդար հայկական կոնյակի հաղթանակների և բարձր պարգևների հաճելի ավանդույթը: Մասնավորապես անցյալ տարի Սան Ֆրանցիսկոյում անցած գինիների և ոգելից խմիչքների SFIWSC ամենամյա մրցույթին ARARAT «Ախթամար»-ը արժանացավ ոսկե մեդալի:

Նոր պարգևները կներկայացվեն ARARAT թանգարանում՝ լայն մրցանակային ժառանգության հետ մեկտեղ. ներկայումս այստեղ պահպանվում են արդեն 140-ից ավելի ոսկե և արծաթյա մեդալներ: