Արմինֆո. Beeline-ը հայտարարում է «Smartե սակագնային փաթեթների շարքի թարմացման և մինչև 100 անվճար հեռուստաալիք BeeTV հավելվածով կանխավճարային «Smartե և «Neo Maxե ծառայությունների փաթեթների բաժանորդներին տրամադրման մասին: «Smartե սակագնային փաթեթների շարքը համալրվել է «Smart 5500ե, «Smart 7500ե և մարզային «Smart 1500ե կանխավճարային սակագնային փաթեթներով: «Smartե սակագնային փաթեթների շարքը ներառում է 10 000 րոպե դեպի Beeline բջջային ցանց զանգահարելու հնարավորություն, մինչև 12 ԳԲ ինտերնետ ծավալ և մինչև 100 հեռուստաալիք:
«BeeTV ծառայությունը մեծ ճանաչում է ձեռք բերել և օգտատերերի կողմից արժանացել բարձր գնահատականի ծառայության որակի և կայուն աշխատանքի շնորհիվ: Կարճ ժամանակահատվածում այն ներբեռնել են ավելի քան 40 000 անգամ: Beeline-ը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը՝ փորձելով տրամադրել առավելագույն որակ, պարզություն և օգտագործման հարմարությունե, - նշել է Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը:
BeeTV բջջային անվճար հեռուստատեսության ծառայությունը գործում է առանց ինտերնետի տարիֆիկացման և հասանելի է հանրապետության ողջ տարածքում: BeeTV ծառայությունը հասանելի է «Smartե և «Neo Maxե կանխավճարային փաթեթների նոր և գործող բաժանորդներին: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել BeeTV հավելվածը Play Market-ից կամ AppStore-ից և մուտքագրել լոգինն ու գաղտնաբառը: Նոր միացված բաժանորդներն ավտոմատ կերպով կստանան SMS հաղորդագրություն ծածկագրով և գաղտնաբառով, իսկ «Smartե և «Neo Maxե ծառայությունների փաթեթների գործող բաժանորդները կարող են ստանալ մուտքային տվյալները՝ հավաքելով *818# հրահանգը:
Ավելին, ներբեռնելով BeeTV հավելվածը, օգտատերերը, անկախ իրենց բջջային օպերատորից կունենան բացառիկ հնարավորություն դիտելու 5 հանրային հեռուստաալիք և Ավրորա վիզուալ ռադիոալիքը բացարձակ անվճար՝ մուտք գործելով հավելված 2050 լոգինով և գաղտնաբառով մինչև 2017թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Բոլոր օպերատորների բաժանորդներն ինտերնետի համար կվճարեն ըստ իրենց սակագնային փաթեթի: