Արմինֆո. ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 1, 442 մլն.դոլարի դրամաշնորհ, երկրի էներգետիկ հատվածում իրականացվելիք բարեփոխումների նպատակով: Հայ-ամերիկյան համաձայնագրում թվով 10-րդ փոփոխությունը ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել մայիսի 11-ին:
Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, պայմանագիրն ստորագրվել է 2010 թվականի օգոստոսի 6-ին: Այդ ժամանակից ի վեր արդեն կատարվել է 9 փոփոխություն: Ներկայումս ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրված ընդհանուր ֆինանսական օգնությունը կազմել է 61,1 մլն.դոլար, որին այժմ կավելանա նաև 1,442 մլն.դոլարը: Միջոցները կտրամադրի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, մասնավոր հատվածի մրցունակության բարելավման ծրագրի շրջանակներում:
RUB | 3.99 | 0.00 |
USD | 396.71 | -0.28 |
EUR | 409.96 | 3.28 |
GBP | 492.87 | 4.02 |
CAD | 275.15 | 4.61 |
JPY | 25.56 | -0.06 |
CNY | 54.76 | -0.03 |
CHF | 436.57 | 3.79 |