Հինգշաբթի, 11 Մայիսի 2017 15:54
Նաիրա Բադալյան

ՀՀ ՊԵԿ ղեկավարն ընդունում է գերատեսչության մեղքի բաժինը մաքսանենգ ճանապարհով ադրբեջանական խնձորներ Հայաստան ներմուծելու գործում

Արմինֆո. ՀՀ կառավարությանն առընթեր պետական ​​եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահն ընդունում է գերատեսչության մեղքի բաժինը մաքսանենգ ճանապարհով ադրբեջանական խնձորներ Հայաստան ներմուծելու գործում:

«Ես զգում եմ մեղքի մեր բաժինը: Բայց մենք էլ հայտնաբերեցինք մեղավորներին: Սակայն, մեղքի իրենց բաժինն այստեղ ունեն բոլորը`ով զբաղվել է այդ խնձորների ներկրմամբ, ով վերցրել է կաշառքը, և ով վաճառել է», - հայտարարել է ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը մայիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում:

 

Համակարգն անբարեխիղճ տարրերից մաքրելու արդյունքում, ըստ Հարությունյանի, մնում են նաև նրանք, որքեր չեն գիտակցում, որ եկել է բարեփոխումների և քրեական վարքից հրաժարվելու ժամանակը: ՊԵԿ կաշառք վերցրած աշխատակիցների, ներկրողների և վաճառողների վարքագիծը նա անվանում է «ցինիզմ»: Իսկ գնորդների վարքագիծըՎարդան Հարությունյանը թողնում է նրանց խղճին:

 

Ներկայումս նա հրաժարվել է նշել Կոմիտեի այն աշխատակիցների անունները, որոնք ներգրավված են այդ գործին, վկայակոչելով նախաքննության գաղտնիությանը: Սակայն, ինչպես նշել Հարությունյանը, ՊԵԿ աշխատակիցների գործողությունների արդյունքում հաջողվեց բացահայտել այն անձանց, ովքեր ներկրել են ադրբեջանական խնձորները: «Այս պահին ՊԵԿ քննչական կոմիտեի վարույթում կա 460 գործ, որի շրջանակներում ձերբակալվել է 3 հոգի, վերադարձել է 1 մլրդ 249 մլն դրամ: Միայն հետաքննության ավարտից և մեղադրական եզրակացությունից հետո մենք կարող ենք նշել կոնկրետ անուններ.», - ասել է Վարդան Հարությունյանը, վստահեցնելով, որ ինքը հետևողական կլինի համակարգում կոռուպցիայի վերացման և մեղավորները պատժման հարցում:

 

Նշենք, որ ապրիլի երկրորդ տասնօրյակում Հայաստանում սկսվեց խոշոր սկանդալ, կապված մայրաքաղաքի վաճառասեղանների վրա ադրբեջանական ծագումով խնձորների հայտնման հետ: Միջադեպի առնչությամբ սկսվեց հետաքննություն: Նախօրեին մեղադրանք է հարուցվել Հայաստանի չորս քաղաքացիների, որոնք խուսափել են հարկերի վճարումից և զբաղվել անօրինական բիզնեսով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից, վերոհիշյալ անձինք իրենց գործողություններով պետությանը պատճել են 8 մլն.դրամի վնաս: Վերոնշյալ նյութերով ստացվել նաև տվյալներ, որ 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի ապրիլը «Բագրատաշեն» մաքսային կետի համապատասխան պաշտոնյաները ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալած անձանցից պարբերաբար ստացել են կաշառք, Հայաստանի պետական ​​սահմանով առանց համապատասխան թույլտվության մրգեր և բանջարեղեն ներմուծելու համար, առանց մաքսային ընթացակարգերի իրականացման: Նշված նյութերի հիման վրա Պետական ​​եկամուտների կոմիտեն հարուցվել է քրեական գործ`ՀՀ Քրեական օրենսգրքի 2-րդ մասի 188 Հոդվածի և 1-ին մասի 311 Հոդված հատկանիշներով: Հաշվի առնելով, որ հարուցված քրեական գործերը վերաբերվում ե նաև պետական ծառայության մեջ գտնվող անձանց, ըստ  կարգի, գործն ուղարկվել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն: