Արմինֆո. Կոնվերս Բանկը գործարկել է Ակցիա՝ Բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով (Կոնվերս Տրանսֆեր, Յունիստրիմ, Անելիք, Մանի գրամ, Ինտերէքսպրես, Բեստ) արտերկրից պարբերաբար գումար ստացող հաճախորդների համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, արագ փոխանցումների համակարգերով պարբերաբար արտերկրից գումար ստացող հաճախորդներին Կոնվերս Բանկն առաջարկում է ստացված արտարժույթը փոխանակել իր մասնաճյուղերում արտոնյալ՝ ավելի բարձր փոխարժեքով:
Աղբյորի համաձայն, մինչև հուլիսի 31-ը դոլարը կփոխարկվի Բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով, հայտնել են Բանկում՝ հավելելով, որ ակցիայի շրջանակներում հաճախորդներին ԱրՔա կամ Visa Electron «Տրանսֆեր» քարտ է տրամադրվելու առանց սպասարկման վճարի:
Բացի այդ, Ակցիայի շրջանակներում «Converse Transfer» համակարգով արտասահմանից փոխանցումներ ստացած հաճախորդներին կարող է առաջարկվել մինչև 500 հազար դրամի չափով վարկային սահմանաչափ:
«Ակցայի ավարտից հետո Բանկի միջոցով «Converse Transfer» համակարգով արտասահմանից փոխանցում ստացած հաճախորդների համար կազմակերպվելու է խաղարկություն, որի ընթացքում խաղարկվելու են՝ երկու անձի համար ուղեգիր ԱՄԷ, iPhone7 և դրամական ու իրային շահումներ», - նշել են Բանկում:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://benefits.conversebank.am/ru/currentpromotions/item/2017/05/02/conversetransferpromo/ հղումով:
Նշենք, որ Կոնվերս բանկը Կոնվերս Տրանսֆերից բացի դրամական փոխանցումներ է իրականացնում նաև Յունիստրիմ, Անելիք, Մանի Գրամ, Ինտերեքսպրես, Բեստ համակարգերով:
Նշենք, որ Կոնվերս բանկը Հայաստանում գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի բաժնետերերն են`Advanced Global Investments LLC`80,94%, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի.Վի.» ընկերություն` 14.06% և Էջմիածնի Մայր տաճար` 5%, բայց 100% բաժնետոմսերի տնօրինողն է Holding Company "Blakery Assets" LTD ընկերությունը: