Ուրբաթ, 12 Մայիսի 2017 14:49

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ» ԻՐԱԳՈՐԾԵՑ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Արմինֆո

«Ռոստելեկոմի» կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերն ընդգրկում են ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտը, այլև ուղղված են նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով համայնքների զարգացմանն ու ընդլայնմանը։

Այս ուղղությամբ իրականացվող նախագծերից մեկը Գորիս քաղաքում Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ ծրագիրն է՝ ուղղված երկու սոցիալական ձեռնարկություններում՝ «Գարիս Քրոշե» (ձեռագործ խաղալիքների արտադրություն) և «Բրդից Կարպետ» (բրդի մշակումից մինչև բնական թելերի ստացում, գործվածքների, գորգերի արտադրություն)   կանանց զբաղվածության ապահովմանը։

Մասնավորապես, ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղեր են ստեղծվել համայնքի անապահով, հաշմանդամ, բազմազավակ և միայնակ 30 կանանց՝ ապրիլից նոյեմբեր ամիսներին կայուն աշխատավարձով  զբաղվածության ապահովման նպատակով։

Բացի այդ Գորիս քաղաքի հարակից Շինուհայր համայնքի շուրջ երկու տասնյակ դպրոցահասակ աշակերտների համար կազմակերպվելու են արհեստագործական դասընթացներ (կարպետագործության, հելյունագործության, գործվածքների) հետագայում տարածաշրջանի ավանդական արհեստների կիրառման նպատակով։

«Սյունիքի «Կանանց զարգացման» ռեսուրս կենտրոնի հետ համագործակցությունը շատ կարևոր քայլ է «Ռոստելեկոմի» համար, քանի որ դրանով իսկ մենք ոչ միայն հիմքեր ենք ստեղծում տարածաշրջանում ավանդական արհեստների պահպանման ու զարգացման համար, այլև նպաստում ենք նոր և կայուն աշխատատեղերի ստեղծմանն ու ապահովում համայնքի կանանց զբաղվածությունը։ Մեկ այլ կարևոր ձեռքբերում է նաև աշակերտական տարիքի երեխաների ընդգրկումը ծրագրում, ինչը հետագայում կլուծի երեխաների մասնագիտական կողմնորոշման ու զբաղվածության խնդիրը»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը հիմնադրվել է 2014թ-ին և առաքելությունն է բարձրացնել կանանց դերն ու մրցունակությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում ինչպես տեղի համայնքի, այնպես էլ ազգային մակարդակով։

«Սոցիալական ձեռնարկատիրությունը վերջին տարիներին բավական լայն տարածում է ստացել և մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում համայնքի ու տարածաշրջանի կանանց այս ձեռնարկներում ընդգրկելու ուղղությամբ։ Շնորհիվ մեր գործընկերոջ՝ «Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորչության մեն կարողացանք բավական ռեսուրսներ ներգրավել, ինչն իր հերթին հնարավորություն կտա առաջիկա ամիսներին կանանց ապահովելու աշխատանքով»,—նշեց Կանանց զարգացման «Ռեսուրս Կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ Արմինե Հովակիմյանը։

Սյունիքը Հայաստանի հարավային մարզերից է, ունի աղքատության ու գործազրկության բարձր մակարդակ, ընդ որում գործազուրկների շուրջ 70%-ը կանայք են։ Ռեսուրս կենտրոնի շնորհիվ համայնքի կանայք հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց հմտություններն ու ձեռագործ աշխատանքների շնորհիվ ապահովելու սեփական ընտանիքը կենսամիջոցներով։

«Մեր արտադրամասերից մեկում ստեղծել ենք ամեն պայման բրդից մինչև կարպետների, հուշանվերների արտադրության շղթայի համար։ Այս արտադրամասը հնարավորություն է տալիս աշխատատեղեր ստեղծելու Շինուհայր համայնքի կանանց համար, ովքեր չհեռանալով իրենց բնակավայրից ապահովվում են աշխատանքով։ Կցանկանայի նշել նաև, որ բրդից մինչև կարպետ արտադրական ողջ գործընթացը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար և մենք միաժամանակ մշակում ենք փաթեթներ տարածաշրջանում զբոսաշրջության ակտիվացման համար»,—հավելեց Կանանց զարգացման Ռեսուրս կենտրոնի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը։

***

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

 

***

«ՌՈՍՏԵԼՈԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համարՎերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար
Որակյալ բուժծառայություններ նորաբաց Յան Կլինիկ-ումՈրակյալ բուժծառայություններ նորաբաց Յան Կլինիկ-ում
Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօրԶեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր
Կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների զարգացմանն աջակցության ծրագիրըԿառավարությունը հաստատել է ավիափոխադրումների զարգացմանն աջակցության ծրագիրը
Ինչպիսին կլինի գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը Հայաստանում ՝ բնակչության շրջանում կանանց գերակշռություն և զբաղվածության ոլորտում գենդերային մեծ խզում ունեցող երկրումԻնչպիսին կլինի գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը Հայաստանում ՝ բնակչության շրջանում կանանց գերակշռություն և զբաղվածության ոլորտում գենդերային մեծ խզում ունեցող երկրում
Ագրոապահովագրության համար KfW-ի հատկացրած 5,3 մլն եվրոյից 500 հազարը կուղղվի գործընթացի խորհրդատվական եւ տեխնիկական աջակցությանըԱգրոապահովագրության համար KfW-ի հատկացրած 5,3 մլն եվրոյից 500 հազարը կուղղվի գործընթացի խորհրդատվական եւ տեխնիկական աջակցությանը
Պետական գանձարանից հերթական 209 մլն դրամն է ուղղվել շուրջ 3600 քաղաքացու անհուսալի վարկերի մարմանըՊետական գանձարանից հերթական 209 մլն դրամն է ուղղվել շուրջ 3600 քաղաքացու անհուսալի վարկերի մարմանը
ՀՀ կառավարությունը հաստատել է ԱՊՀ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի վրա կնիքներ և դրոշմակնիքներ դնելու կարգըՀՀ կառավարությունը հաստատել է ԱՊՀ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի վրա կնիքներ և դրոշմակնիքներ դնելու կարգը
ՉԺՀ-ը պատրաստվում է ՉԺՀ-ը պատրաստվում է "Մեկ գոտի, մեկ ճանապարհ" նախաձեռնության նոր գլուխ բացել՝ դրանում Հայաստանի ներգրավմամբ. չինացի դիվանագետ
Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը. ԱլիշերովՀայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը. Ալիշերով
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր
Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետՀայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ
Դեպի ծով ելք չունեցող Հայաստանը վերահաստատում է ներառական փոխկապակցվածության եւ բաց սահմանների անհրաժեշտությունը. ԱԳ փոխնախարարԴեպի ծով ելք չունեցող Հայաստանը վերահաստատում է ներառական փոխկապակցվածության եւ բաց սահմանների անհրաժեշտությունը. ԱԳ փոխնախարար
Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի օգուտները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. ՌԴ փոխարտգործնախարարՀայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի օգուտները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. ՌԴ փոխարտգործնախարար
Team-ը հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզումTeam-ը հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության փաստԲացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության փաստ
ԱԺ-ն ընդունել է Հարկային օրենսգրքի՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերը ներկայացնելու ժամկետի հետաձգմանն առնչվող փոփոխություններըԱԺ-ն ընդունել է Հարկային օրենսգրքի՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերը ներկայացնելու ժամկետի հետաձգմանն առնչվող փոփոխությունները
Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհըԿոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը
ԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավորԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավոր
Հայաստանը զբոսաշրջային համագործակցություն է հաստատում Ֆրանսիայի Էլզաս շրջանի հետՀայաստանը զբոսաշրջային համագործակցություն է հաստատում Ֆրանսիայի Էլզաս շրջանի հետ
2024 թվականին ստացված եկամուտների համար 900 հազար ֆիզիկական հայտարարատուներից հաշվետու են եղել ընդամենը 35 հազարը2024 թվականին ստացված եկամուտների համար 900 հազար ֆիզիկական հայտարարատուներից հաշվետու են եղել ընդամենը 35 հազարը
Վարկավորման պահպանվող ակտիվությունը հայկական բանկերին թույլ է տալիս երկնիշ տեմպերով ավելացնել շահույթըՎարկավորման պահպանվող ակտիվությունը հայկական բանկերին թույլ է տալիս երկնիշ տեմպերով ավելացնել շահույթը
Կառավարող խմբակցությունն առաջարկում է հետաձգել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետըԿառավարող խմբակցությունն առաջարկում է հետաձգել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետը
Ավարտվել է «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացըԱվարտվել է «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը
Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմիցՀատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները
Փաշինյանն ընդգծել է պետական շահերի սպասարկմանն ուղղված ընդհանուր տնտեսական ճանապարհային քարտեզի մշակման կարևորությունըՓաշինյանն ընդգծել է պետական շահերի սպասարկմանն ուղղված ընդհանուր տնտեսական ճանապարհային քարտեզի մշակման կարևորությունը
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. ապրիլի 14-18-ը դոլարային գործարքների անկումն ուղեկցվել է ռուբլով գործարքների կտրուկ աճովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. ապրիլի 14-18-ը դոլարային գործարքների անկումն ուղեկցվել է ռուբլով գործարքների կտրուկ աճով
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը
Ընդդիմությունն առաջարկել է կասեցնել անշարժ գույքի հարկի աճի գործընթացը, իշխանությունը դեմ էԸնդդիմությունն առաջարկել է կասեցնել անշարժ գույքի հարկի աճի գործընթացը, իշխանությունը դեմ է
Հարթակների բարեկարգում՝ ուղևորների հարմարավետության համարՀարթակների բարեկարգում՝ ուղևորների հարմարավետության համար
ԶՊՄԿ գլխավոր տնօրենն անձամբ շփվում է գործարանի աշխատակիցների հետ  ԶՊՄԿ գլխավոր տնօրենն անձամբ շփվում է գործարանի աշխատակիցների հետ
ՎԶՄԲ-ը Հայաստանին 102 մլն եվրո վարկ կտրամադրի բժշկական ծառայությունների որակի բարձրացման համարՎԶՄԲ-ը Հայաստանին 102 մլն եվրո վարկ կտրամադրի բժշկական ծառայությունների որակի բարձրացման համար
Հայաստանի պետբյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանըՀայաստանի պետբյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանը
Ահաբեկում, դիմակահանդես, կաթվածահար բիզնես․ՊԵԿ-ը Հայաստանը դարձնում է անհրապույր բիզնեսի համար․Վահրամ ՄիրաքյանԱհաբեկում, դիմակահանդես, կաթվածահար բիզնես․ՊԵԿ-ը Հայաստանը դարձնում է անհրապույր բիզնեսի համար․Վահրամ Միրաքյան
Կառավարությունը հավանություն է տվել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետների հետաձգմանըԿառավարությունը հավանություն է տվել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետների հետաձգմանը
Փոխվարչապետը ԵՏՀ նախարարի հետ քննարկել Է ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական ցուցանիշներըՓոխվարչապետը ԵՏՀ նախարարի հետ քննարկել Է ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական ցուցանիշները
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
ԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին՝ հանդես կգա մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկովԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին՝ հանդես կգա մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկով
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակըԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ դեպի երկիր զբոսաշրջային հոսքը շարունակում է նվազելՀայաստանի զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ դեպի երկիր զբոսաշրջային հոսքը շարունակում է նվազել
ԱրարատԲանկ-ն ու FMO-ն ընդլայնում են համագործակցությունը 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրովԱրարատԲանկ-ն ու FMO-ն ընդլայնում են համագործակցությունը 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրով
Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում՝ ըստ Global Banking & Finance Review-իԱրդշինբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում՝ ըստ Global Banking & Finance Review-ի
ԵԱԶԲ ԹՆՀ-ը ֆինանսավորել է Հայաստանում առաջին նախագիծը. տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրումԵԱԶԲ ԹՆՀ-ը ֆինանսավորել է Հայաստանում առաջին նախագիծը. տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  փակ է մնում բոլոր տեսակի փոխադրամիջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  փակ է մնում բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
ՀԿԵ-ի 2025 թվականի ներդրումային ծրագիրը կգերազանցի 2 մլրդ դրամըՀԿԵ-ի 2025 թվականի ներդրումային ծրագիրը կգերազանցի 2 մլրդ դրամը
Հայաստանի հարկային համակարգի աքիլեսյան գարշապարըՀայաստանի հարկային համակարգի աքիլեսյան գարշապարը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են կատարելագործել America Airports ընկերության հետ կոնցեսիոն համաձայնագիրըՀայաստանի իշխանությունները ցանկանում են կատարելագործել America Airports ընկերության հետ կոնցեսիոն համաձայնագիրը
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստԿգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվելIDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել
2025 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը նախորդ տարվա բարձր բազայի ֆոնին կդանդաղի մինչև 4,7 տոկոս . ԿԶԵՀ վերլուծաբաններ2025 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը նախորդ տարվա բարձր բազայի ֆոնին կդանդաղի մինչև 4,7 տոկոս . ԿԶԵՀ վերլուծաբաններ
Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են տեղեկատվական համակարգերի ինտեգրման հարցում համագործակցության խորացման հնարավորություններըՀայաստանի և Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են տեղեկատվական համակարգերի ինտեգրման հարցում համագործակցության խորացման հնարավորությունները
Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՎարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է
ԱՄՆ-ը դադարեցրել է ծրագրերի ֆինանսավորումը մի շարք երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում ՝ դրանք համարելով ԱՄՆ-ը դադարեցրել է ծրագրերի ֆինանսավորումը մի շարք երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում ՝ դրանք համարելով "անօգուտ"
Հայաստանում նախատեսվում է գործարկել ՀԸԳՀ-ի իրագործման թվային հարթակՀայաստանում նախատեսվում է գործարկել ՀԸԳՀ-ի իրագործման թվային հարթակ
ԱրարատԲանկ  բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբԱրարատԲանկ բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ
Հայ և իրանցի մաքսայինները քննարկել են Հայ և իրանցի մաքսայինները քննարկել են "Ագարակ" անցակետի աշխատանքը
«Մի դրամի ուժը» «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր«Մի դրամի ուժը» «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
23.04.2025
RUB4.71-0.09
USD389.56-0.57
EUR444.14-3.92
GBP518.15-3.26
CAD281.920.10
JPY27.43-0.38
CNY53.440.09
CHF472.82-7.28