
Արմինֆո. Այսօր Երևանում մեկնարկել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհրդի Շրջակա միջավայրի և Էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի աշխատանքային խմբերի համատեղ նիստը։ Միջոցառմանը մասնակցում են ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհրդի գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ երկրների էներգետիկայի և բնապահպանական կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, վերահսկող և կարգավորող մարմինների անդամներ։
Երկօրյա նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացվող քաղաքականության, շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության, էներգետիկ թափոնների կառավարման և այլ խնդիրներին առնչվող հարցեր։ Անդրադարձ կկատարվի ինչպես ոլորտի օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցերին, այնպես էլ տարբեր
երկրներում իրականացվող գործնական քայլերին։
Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղաներ՝ «Աշխարհում և ԱՊՀ երկրներում վերականգնվող էներգետիկայի ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարներըե, ինչպես նաև «Վերականգնվող էներգետիկայի թափոնների վերամշակման, բնապահպանական խնդիրների և կյանքի որակի բարելավման հեռանկարներըե թեմաներով։
Նիստի մասնակիցներին կներկայացվի Հայաստանի փորձը՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման բնագավառներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ։ Նախատեսված է նաև այցելություն փոքր հիդրոկայաններ՝ ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին ծանոթանալու և փորձի փոխանակման նպատակով։
RUB | 4.95 | -0.04 |
USD | 378.86 | -0.21 |
EUR | 449.33 | 4.49 |
GBP | 517.90 | 5.17 |
CAD | 276.96 | 1.93 |
JPY | 24.67 | 0.71 |
CNY | 54.48 | 0.05 |
CHF | 487.59 | 8.00 |

