Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017 14:32
Ալինա Հովհաննիսյան

2017թ մայիսի 16-ին Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը:Գործընթացը սկսվել էր մայիսի 5-ին

2017թ մայիսի 16-ին Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը:Գործընթացը սկսվել էր  մայիսի 5-ին

Արմինֆո.   Տեղաբաշխվել է ընդհանուր 6 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով 60,000 հատ արժեկտրոնային պարտատոմս:  Մեկ պարտատոմսի անվանական արժեքը  100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս , իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5,75 տոկոս է:

Պարտատոմսերը ձեռք են բերվել թե ֆիզիկական, և թե իրավաբանական անձանց կողմից: Տոկոսային արտահայտությամբ, ներդրողների 86.67%-ը  ֆիզիկական անձինք են, իսկ 13.33%-ը՝ իրավաբանական անձինք:

 

<< Տեղաբաշխումը կատարվել է Կոնվերս Բանկի ռազմավարությանը համահունչ: Պարտատոմսերում հիմնական ներդրողները, ինչպես և նպատակադրվել էինք, Կոնվերս Բանկի  ֆիզիկական անձ հաճախորդներն են: Հատկանշանական է նաև, որ պահանջարկը գերազանցեց առաջին տրանշով առաջարկվող ծավալը>>,- ասել է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

 Պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով:

 Թողարկված պարտատոմսերի ռեեստրի վարման միջնորդությունը կատարելու է "Կապիտալ ինվեսթմենթս" ՓԲԸ-ին, որն իրականացնելու է նաև շուկա ստեղծողի գործառույթներ: