Արմինֆո. «Զվարթնոցե միջազգային օդանավակայանում այսօր՝ մայիսի 17-ին, տեղի ունեցավ «Արմենիաե ավիաընկերության՝ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով առաջին չվերթի բացման շնորհանդեսը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՔԱԳՎ մամուլի ծառայությունից, չվերթի շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններե ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, «Արմենիաե ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, հայաստանյան տուրիստական գործակալությունների տնօրեններ և այլ հյուրեր:
Սերգեյ Ավետիսյանը, շնորհավորելով ավիաընկերության տնօրինությանը, ընդգծել է Երևան-Թել Ավիվ- Երևան երթուղով իրականացվող չվերթի կարևորությունը և ավիաընկերությանը մաղթեց ապահով և արդյունավետ թռիչքներ:
Ռոբերտ Օգանեսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Քաղավիացիայի գլխավոր վարչությանը՝ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով թռիչքների իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև՝ ներկայացրել ավիաընկերության կողմից թռիչքի ընթացքում մատուցվող ծառայությունները և գնային քաղաքականությունը:
Միջոցառման ավարտից հետո «Արմենիաե ավիաընկերության օդանավով առաջին ուղևորները մեկնել են Իսրայել:Հիշեցնենք, որ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին:
RUB | 4.03 | 0.1 |
USD | 401.31 | -1.72 |
EUR | 424.71 | 0.52 |
GBP | 512.11 | -0.46 |
CAD | 285.83 | -0.86 |
JPY | 26.65 | -0.20 |
CNY | 55.25 | -0.23 |
CHF | 457.23 | 1.26 |