Արմինֆո. Ծրագիրը հնարավորություն է ընձեռում տեղափոխել այլ բանկերում գործող անշարժ գույքի գրավով վարկային պարտավորությունները, կամ միավորել այլ բանկերում գործող վարկային պարտավորությունները մեկ վարկում։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկի տեղափոխումից և վարկերի միավորումից բացի, մեր հաճախորդները նաև վարկի գումարն ավելացնելու հնարավորություն կունենան։
Ծրագրի շրջանակներում կտրամադրվի նաև կրկնակի վարկավորում, այն հաճախորդներին, ովքեր Բանկում ունեցել և մարել են անշարժ գույքի գրավով վարկ և դիմելու պահին ֆինանսաբանկային համակարգում չունեն անշարժ գույքի գրավով գործող վարկեր։
Վերավարկավորումը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով՝ անուիտետային, զսպանակաձև և ճկուն մարման եղանակներով։ Վարկը տրամադրվում է 12-180 ամիս ժամկետով՝ սկսած 12․3 % տարեկան տոկոսադրույքից։
Վարկի սպասարկման վճար և տրամադրման միջնորդավճար չի սահմանվում։
«Վերավարկավորման այս ծրագիրը ևս մեկ շահավետ հնարավորություն է ավելի հեշտ կառավարել վարկերը՝ դրանք միավորելով մեկ վարկում, որը տրամադրվում է մատչելի և շահավետ պայմաններով»,- նշել է Անելիք Բանկի վարչության նախագահի տեղակալ-մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գևորգյանը։
Ավելի մասնարամսն կարելի է ծանոթանալ Բանկի կայքում (www.anelik.am), կամ զանգահարել (010) 59-33-33 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի,, Անելիք Բանկի վարկային ներդրումների ծավալը 2016 թվականին աճել 3,6 անգամ, մինչև 218.8 մլրդ դրամ, որտեղ մանրածախ վարկավորման մասնաբաժինը կազմել է 13% կամ 27,7 մլրդ դրամ: Վարկային պորտֆելի նման աճը բանկին հնարավորություն է տվել հաշվետու տարում 3 անգամ մեծացնել ակտիվները, մինչև 283.5 մլրդ. դրամ: Արդյունքում, վարկային պորտֆելիմասնաբաժինը բանկի ակտիվների կառուցվածքում աճել է 68% մինչեւ 77%: Անելիք Բանկի զուտ շահույթը 2016 թվականին աճել է 5,3 անգամ, մինչև 1,2 մլրդ դրամ: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 31.12.2016թ.դրությամբ կազմել է 483,94 դրամ / $ 1):
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):