
Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները երեք շաբաթ անընդմեջ իջնում են: Այսպես, ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գների անկումը դանդաղել է մինչև 2.9%, նախորդ շաբաթ տեղի ունեցած` 1.1% անկման փոխարեն: Ընդ որում, ընթացիկ շաբաթ ոսկու, արծաթի և պլատինի վայրընթաց տրենդին միացավ նաև պալադիումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի մայիսի 15-21-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19076,30 դրամ (շաբաթական անկումը` 1.6%), արծաթ – 253.71 դրամ (շաբաթական անկումը`2.2%), պլատինիում – 14191.02 դրամ (շաբաթական անկումը` 0.3%), պալադիում – 12540.00 դրամ (շաբաթական անկումը`0.2%):
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

