Արմինֆո. Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի հետվճարային «Drive Miniե, «Drive Midiե, «Drive Maxiե և «Drive Maxi+ե սակագնային փաթեթների (ՍՓ) գործարկման մասին:
Հետվճարային «Drive Miniե, «Drive Midiե, «Drive Maxiե և «Drive Maxi+ե ՍՓ-ի շրջանակներում օրացույցային ամսվա ընթացքում տրամադրվում է 7/15/30/50 ԳԲ գերարագ ինտերնետ համապատասխանաբար 3000 դրամ, 5000 դրամ, 7000 դրամ և 10000 դրամ ամսական վարձի դիմաց:
Ավելին, հատուկ առաջարկի շրջանակներում սակագնային փաթեթներին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում Beeline L02Hi 4G WiFi երթուղիչը կարելի է ձեռք բերել ընդամենը 100 դրամով, իսկ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում` 5000 դրամով: Drive սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալիս հաճախորդները, կարող են ձեռք բերել նաև USB-մոդեմ 100 դրամ հատուկ գնով՝ ՍՓ-ից 12 ամիս օգտվելու դեպքում:
«Beeline շարժական ինտերնետի բաժանորդների թիվը և նրանց կողմից օգտագործվող ինտերնետի ծավալներն օրեցօր աճում են: Հետևելով բջջային ինտերնետի շուկայի զարգացման այս միտումներին` մենք ձգտում ենք առաջարկել հաճախորդների պահանջներին առավելագույնս համապատասխանող ավելի պարզ և հարմար ծառայություններ: : Այժմ, Drive բջջային ինտերնետի բաժանորդներն ամսեկան կստանան ավելի մեծ արագությամբ ինտերնետ և կարող են լիովին զգալ մեր ինտերնետի արագությունը միանալով 4G ցանցին՝ համակարգիչներով, WiFi/USB մոդեմներով և պլանշետներով միաժամանակ, իսկ նոր սակագնային փաթեթները կգործեն ավելի շահավետ պայմաններով՝ գին - գերարագ ինտերնետի ծավալ հարաբերակցությամբե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ ՍՓ-ի շրջանակում տրամադրվող գերարագ Ինտերնետի ծավալը մինչ օրացույցային ամսվա ավարտը սպառելու դեպքում կարելի է ակտիվացնել Turbo Ինտերնետ ծառայությունը և շարունակել օգտվել Ինտերնետից մինչև 1024 Կբիթ/վրկ արագությամբ 1 օրվա ընթացքում:
Լրացուցիչ տեղեկատվություն Drive ՍՓ-ների մասին կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |