
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ մայիսի 23-ին, ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության աէրոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության գլխավոր տնօրեն Մաուրիս Ջորջեսին և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան մշակութային և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՔԱԳՎ մամուլի ծառայությունից, Բրյուսելում կայանալիք «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրությունների թեկնածու Մաուրիս Ջորջեսը հանդիպման ընթացքում ներկայացրել է իր տեսլականները և հիմնական դրույթները, որոնցով պետք է առաջնորդվի գլխավոր տնօրեն ընտրվելու դեպքում:
Սերգեյ Ավետիսյանն իր հերթին անդրադարձել է «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև՝ պարոն Ջորջեսի՝ հաղթանակի դեպքում նախանշված տարածաշրջանային համագործակցության տեսլականին: Հանդիպման ավարտին ՔԱԳՎ պետը հաջողություն է մաղթել պարոն Ջորջեսին՝ «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի սպասվելիք ընտրություններում:
RUB | 4.89 | 0.02 |
USD | 379.14 | -0.07 |
EUR | 443.82 | -1.03 |
GBP | 508.24 | -2.97 |
CAD | 274.00 | -0.29 |
JPY | 23.99 | -0.04 |
CNY | 54.44 | -0.05 |
CHF | 478.59 | -2.03 |

