Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի նախաձեռնությամբ կայացավ «Ադապտիվ առաջնորդություն» թեմայով դասընթաց, որին մասնակցեցին ավելի քան 30 ՓՄՁ-ների ղեկավարներ:
«Այս միջոցառման նպատակն է մասնակիցներին առաջարկել առաջնորդման նոր մոտեցում, որի հիմքում ընկած է «դիտարկել, մեկնաբանել և գործել» համակարգը»,- իր մեկնաբանության մեջ նշեց դասընթացի բանախոս, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի շրջանավարտ, ՀՀ Կենտրոնական Բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոս Մարտին Գալստյանն և հավելեց, որ հիմնական նպատակը ոչ այնքան տեղեկատվության տրամադրումն է, այլ մասնակիցների մտածողության փոփոխությունը:
Դասընթացին ներկայացվեցին առաջնորդության տարբեր դպրոցների մոտեցումները, ինչպես նաև խոսվեց ոլորտի վերջին զարգացումների մասին: Այն ավարտվեց քննարկումներով ու գործնական աշխատանքով:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից տրամադրվող ոչ ֆինանսական պրոդուկտներին և դրա շրջանակում իրականացվելիք անվճար բիզնես դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել՝ այցելելով sme.acba.am կայքը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջինն էր Հայաստանում, որ սկսեց իրականացնել բիզնես դասընթացներ փոքր և միջին ձեռնարկատերերի համար՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը:
Դասընթացների ֆորմատը հնարավորություն է ստեղծում ոչ միայն ձեռք բերել տեսական և պրակտիկ գիտելիքներ, այլ նաև հանդիսանում է հարթակ՝ փորձի փոխանակման և նոր գործընկերային կապերի ստեղծման համար:
Դրանց իրականացումն անվճար է ինչպես Բանկի հաճախորդների, այնպես էլ հաճախորդ չհանդիսացող բոլոր մասնակիցների համար: Դասընթացին կարող են մասնակցել կազմակերպության սեփականատերերը, ղեկավարները, տնօրենները և որոշման կայացմանը մասնակցող այլ անձիք: