Արմինֆո. Հայաստանում կարող են մասշատաբային ստուգումներ իրականացվել Արարատյան դաշտավայրի ձկնային տնտեսություններում, դրանք օրենսդրական դաշտ տեղափոխելու նպատակով: Այս մասին մայիսի 24-ին լրագրողներին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, ստուգումները կանցկացվեն բոլոր ընկերություններում, անկախ պատկանելիությունից: «Հայաստանի իշխանությունները վճռականորեն են տրամադրված: Բոլոր ձկնային տնտեսությունները պետք է մտնեն հարկային դաշտ»,-հայտարարել է նախարարը: Նա նշել է, որ փաստացի ջրօգտագործումը կհամապատասխանեցվի նորմերին, ըստ գործող օրենսդրության: «Հնարավոր է, որ սահմանվեն ժամկետներ, որպեսզի տնտեսվարողները կարողանան հարմարվել այդ պայմաններին: Առանց հատուկ թույլտվության ոչ ոք Արարատյան դաշտի արտեզյան ջրերից օգտվելու իրավունք չի ունենա»,-ասել է նախարարը:
Նախարարը նշել է նաև, որ ներկայումս ստուգումներ են իրականացվում Արարատյան դաշտավայրից դուրս գտնվող ձկնաբուծական տնտեսություններում: Ստուգումների առաջին արդյունքները վկայում են ջրի մասշտաբային, ոչ նպատակային օգտագործման մասին, իսկ մի շարք դեպքերում խոսքը գնում է քրեական պատասխանատվության մասին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր ԱրմԻնֆո գործակալությանը, անօրինական արտեզյան հորերի փակման և պահպանման ուղղոթյամբ ստուգումների արդյունքում տարեկան տնտեսվում է ավելի քան 360 միլիոն խորանարդ մետր ջուր: ՀՀ կառավարութունը ծանծաղ է ճանաչել Ախուրյան, Հրազդան, Սևջուր և Քասախ գետերի մի շարք ավազանները, ինչը թոյլ է տվել ներդնել ջրօգտագործման սահմանաչափ: Ինչպես նախատեսվում է, որ ջրի սպառումը կկրճատվի 2/3-ով, ինչը դրական ազդեցություն կունենա ջրային ավազանի ինքնավերականգնման գործընթացի վրա: Արդեն մշակվել է Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրհորների կառավարման պլանը: Իրավիճակը կայունացնելու նպատակով արդեն երկու տարի իրականացվում է արտեզյան անօրինական հորերի փակման ծրագիրը: