Հինգշաբթի, 25 Մայիսի 2017 19:53
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ. Սնանկացման գործընթացում անհրաժեշտ է սահմանել կոշտ համակարգ ու խաղի կանոններ

Վարչապետ. Սնանկացման գործընթացում անհրաժեշտ է սահմանել կոշտ համակարգ ու խաղի կանոններ

Արմինֆո. Սնանկացման գործընթացում անհրաժեշտ է սահմանել կոշտ համակարգ ու խաղի կանոններ, այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Անդրադառնալով հարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված սնանկության վարույթներին՝ վարչապետը նշել է. «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ միայն 2016-2017 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ 22 մլրդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առկա է սնանկության ավելի քան 2100 վարույթ: Չնայած որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր է կիրառել նաև սնանկության վարույթին այլընտրանքային միջոց: Ավելին, սնանկության կառավարիչների գործունեությունը և արդյունավետությունը բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը՝ երկար: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է թե վարչարարության կազմակերպման, թե օրենսդրության, թե սնանկության բնութագրիչների բացահայտման և այլ խնդիրներով: Խնդրահարույց է նաև այն, որ այդ ոլորտում հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար և ոչ համակարգված»:

 

Այդ ամենը հաշվի առնելով՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձնման և ծանուցման ինստիտուտի, ինչպես նաև համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն: Միաժամանակ հանձնարարվել է ներկայացնել տնտեսվարողների սնանկության հատկանիշների ճշգրիտ գնահատման և դրանք բացահայտելու ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի գործիքակազմ: Դրանից հետո 1-ամսյա ժամկետում կոմիտեն կներկայացնի առաջարկություն հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և կանխատեսելիության բարձրացման վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարողին վարչապետը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Սնանկության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ՝ անդրադարձ կատարելով սնանկության վարույթում առողջացման ծրագրերի գերակայությանը, սնանկության կառավարիչների պատասխանատվության խստացման, ֆինանսական վիճակի վերաբերյալ վերլուծություն չկատարելու հետևանքների և այլ առաջնահերթ հիմնախնդիրներին: Արդարադատության նախարարությունը կուսումնասիրի նաև դատական ակտերի հարկադիր ծառայության կողմից հարկադիր վարույթի տևողության և այլ գործնական, օրենսդրական խոչընդոտները և առաջարկություններ կներկայացնի դրանք վերացնելու ուղղությամբ: 


Նորություններ


Արտ. փոխարժեքները
22.10.2020
RUB6.420.01
USD494.31-0.06
EUR584.77-0.71
GBP647.001.65
CAD375.87-1.25
JPY47.190.06
CNY74.270.24
CHF544.93-1.58



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000