Հինգշաբթի, 25 Մայիսի 2017 19:54
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ. Անհրաժեշտ է շենքերի և շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանել

Վարչապետ. Անհրաժեշտ է շենքերի և շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանել

Արմինֆո. ՀՀ կառավարության այսօր կայացած նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը շենքերի և շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելու վերաբերյալ նշել է. «Սույն թվականի մարտի 23-ին ներկայացվեց հանձնարարական՝ բազմաբնակարան շենքերի տանիքների կարգավորման խնդրին՝ այդ շենքերի շինությունների սեփականատերերի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի դիմաց կատարված վճարների և այլ միջոցների ներգրավմամբ, լուծում տալու վերաբերյալ:

Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական ոճ և մոտեցում` հատկապես շենքերի տանիքների մասով (ձև, նյութ, գույն և այլն), սակայն նման միասնական պահանջներ այսօր նախատեսված չենե:

 

Այդ նպատակով կառավարության ղեկավարը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում՝ բնակավայրերի ներդաշնակ ճարտարապետական տեսքն ապահովելու նպատակով, կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի, այլ շինությունների տանիքների ու արտաքին այլ տարրերի նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու վերաբերյալ: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների արտաքին ճարտարապետական տեսքը փոփոխող հատվածային ձևափոխումները վերացնելու նպատակով 1-ին կետով նախատեսված պահանջները սահմանելուց հետո 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել հստակ ժամանակացույց՝ դրանց տանիքները և արտաքին այլ տարրերը պարտադիր նորմերի դիմաց կատարված վճարների հաշվին և այլ միջոցների ներգրավմամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ: Վերջիններս տանիքների վերանորոգման աշխատանքները պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորման դեպքերում կառաջնորդվեն 1-ին կետով նախատեսված պահանջներով։ «Եթե մենք այսօր այս գործընթացը սկսենք, ապա որոշ ժամանակ անց կունենանք այլ պատկերե,-ընդգծել է վարչապետը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
25.05.2020
RUB6.760.05
USD483.000.76
EUR526.571.36
GBP588.541.46
CAD345.721.78
JPY44.84-0.03
CNY67.83-0.15
CHF497.171.34



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000