
Արմինֆո. «Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 25-ին ստացել է Երևանից դեպի Պրահա կանոնավոր չվերթների իրականացման պաշտոնական թույլտվություն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ավիաընկերության մամուլի ծառայությունից, չվերթը մեկնարկում է հունիսի 13-ին: «Թռիչքը Երևանից Պրահա կիրականացվի շաբաթական երկու անգամ`երեքշաբթի և ուրբաթ օրերին: Թռիչքի տևողությունն է`3 ժամ 45 րոպե: Տոմսերը կարելի է ձեռք բերել, ավիաընկերության պաշտոնական կայքում (www.armeniafly.com)>, - ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «Արմենիա» ավիաընկերություն մարտի 16-ին ստացավ կանոնավոր չվերթերի իրականացման թույլտվություն: Համապատասխան որոշումը կայացվել է տնտեսության նախարարությունում կայացած` կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հարցերի գծով խորհրդակցությունում: Ըստ ներկայացրած հայտի, ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր ավիահաղորդակցություններ իրականացնել 17 ուղղություններով: Միևնույն ժամանակ, նախարարությունը կիրականացնի ընկերության ստանձնած պարտավորությունները ընթացիկ մոնիտորինգը: Նախատեսվում է, որ ավիաընկերությունը պետք սկսի կանոնավոր չվերթների իրականացումը ապրիլի 21-ից, երկու ուղղություններով`Թել Ավիվ և Մոսկվա: Բացի այդ, ընկերությունը կսկսի կանոնավոր չվերթների իրականացումը դեպի Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լարնակա: Գերակա ուղղություններն են`Ռուսաստան, մասնավորապես - Սոչի, Դոնի Ռոստով, Մինվոդի, Սամարա: Իսկ եվրոպական ուղղություններից թռիչքներ են նախատեսվում դեպի Գերմանիա և Իտալիա: Ընկերության հիմնական ավիապարկը ներկայումս բաղկացած է`Boeing 737-500, 737-700 և 737- 800 օդանավերից:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.86 | 0.02 |
USD | 381.07 | -0.05 |
EUR | 441.47 | 0.40 |
GBP | 503.97 | 2.42 |
CAD | 271.34 | 0.77 |
JPY | 24.39 | 0.03 |
CNY | 53.80 | -0.03 |
CHF | 472.97 | 0.47 |

