Արմինֆո.Հայաստանի ատոմային էներգետիկայի կադրերի պատրաստման հարցը գնալով դառնում է ավելի ակնհայտ, հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավար Արտեմ Պետրոսյանը, «Ռոսատոմ» ընկերության և Հայաստանի Ազգային ճարտարագիտական համալսարանի կողմից կազմակերպված մաթեմատիկայի և ֆիզիկայի օլիմպիադայի ժնորհանդեսին: Ավագ դասարանցիների համար օլիմպիադան կանցնի երկու փուլով, 2017 թվականի աշնանը և 2018-ի ձմռանը, Հայաստանի Ազգային ճարտարագիտական համալսարանի բազայի վրա:
Նա նշել է, որ օլիմպիադան դպրոցականեի առջև կրթության հեռանկարներ է բացում այնպիսի բուհերում, , օրինակ, ՄԻՖԻ-ում: «Մենք հույս ունենք, որ Հայաստանից ՄԻՖԻ-ում սովորող բոլոր ուսանողները կվերադառնան Հայաստան և աշխատանքային գործունեությունը կշարունակեն հայրենիքում: Նման կադրերի պահանջը զգացվում է»,-ընդգծել է Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշում էր կայացրել` նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձման առնչությամբ: «Ռոսատոմը» և հայ փորձագետները պայմանավորվել էին աշխատել ԱԷԿ շահագուրծման ժամկետը մինչև 2026 թիվը երկարաձգելու նախագծի իրագործման ուղղությամբ: Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել 2019 թվականին: Ռուսաստանն այդ նպատակների համար 270 մլն դոլարի պետական արտահանման վարկ և 30 մլն դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին: «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական բաժանմունքի մաս է հանդիսանում: Ընկերությունը ՋՋԷՌ-ի վրա աշխատող օտարերկրյա ատոմակայաններին է մատուցում շահագործման եւ վերանորոգման համար անհրաժեշտ ծառայություններ, զբաղվում է մատակարարման գործընթացներով: Ընկերությունը ներկայացված է ՋՋԷՌ-ի վրա աշխատող ատոմակայաններ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի եւ Հայաստանի շուկաներում «Ռոսաոտոմ սերվիս» ընկերությունը հանդիսանում է շահագործման ժամկետը երկարացնելու, վերանորոգումներ իրականացնելու եւ ատոմակայանների արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառու: Արտասահմանյան շուկաներում «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի պատվերների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար: