Արմինֆո.2017թ.-ի մայիսի 26-ին «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ -ի դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ընկերության պարտատոմսերի նշված թողարկումը ներառում է 60,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.75% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMCOVSB22ER9) բորսայում կշրջանառվեն COVSB2 բորսայական հապավմամբ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:
Նշենք, որ ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում շրջանառվում են 11 թողարկողների կորպորատիվ պարտատոմսերի 31 թողարկումներ, որից 18-ն իրականացվել են 7 թողարկող-բանկեր, ընդ որում` 15-ը դոլարով: Թողարկող բանկերն են` Արարատբանկը, Ամերիաբանկը Արմսվիսբանկը, Հայբիզնեսբանկը, Անելիք Բանկը, Կոնվերս բանկը և Յունիբանկը: Ի լրումն, Արդշինբանկը, Պրոմեթեյ Բանկը և Ամերիաբանկն իրենց պարտատոմսերը տեղաբաշխել են նաև միջազգային շուկայում:
Նշենք, որ Կոնվերս բանկը Հայաստանում գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի բաժնետերերն են`Advanced Global Investments LLC`80,94%, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի.Վի.» ընկերություն` 14.06% և Էջմիածնի Մայր տաճար` 5%, բայց 100% բաժնետոմսերի անուղղակի տնօրինողն է Holding Company "Blakery Assets" LTD ընկերությունը: 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Կոնվերս Բանկի ակտիվները կազմել են 203.3 մլրդ.դրամ, պարտավորությունները` 170.2 մլրդ.դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` 33.1 մլրդ.դրամ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |