Ուրբաթ, 26 Մայիսի 2017 18:14
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը դարձել է Իրավատերերի կազմակերպությունների եվրասիական կոնֆեդերացիայի անդամ

Հայաստանը դարձել է Իրավատերերի կազմակերպությունների եվրասիական կոնֆեդերացիայի անդամ

Արմինֆո. Մինսկում ստեղծվել է Իրավատերերի կազմակերպությունների եվրասիական կոնֆեդերացիա, որը միավորել է ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների տարածքում իրավատերերի իրավունքների կառավարման ազգային կազմակերպությունները:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին  Մտավոր սեփականության համառուսաստանյան կազմակերպության մամուլի ծառայությունից, հիմնադիր խորհրդաժողովին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ադրբեջանի առաջատար հեղինակային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Որպես Իրավատերերի կազմակերպությունների եվրասիական կոնֆեդերացիայի ստեղծման նախաձեռնող հանդես են եկել հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման ռուսական կազմակերպությունները: Նախաձեռնությանը հանավություն են տվել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների համակարգաստեղծ կազմակերպությունները: