Արմինֆո. Հայաստանն ու Բելառուսը գտնվում են առևտրատնտեսական փոխգործակցության գործընթացում, որն իրականացնում են ապրանքների և ծառայությունների լայն անվանացանկով: «Մենք միմյանց փոխադարձ նկրտումներ և արգելքներ չենք ներկաայցնում», - ասել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Սակայն Բելառուսի դեսպանը մտահոգություն է հայտնել փոխադարձ առևտրի անկման առնչությամբ: Նրա ասելով, ծավալների նվազման վրա ազդել են արտաքին գործոնները: «Առաջին հերթին, դա համաշխարհային տնտեսական անկումն է, հիմնական էներգակիրների` նավթի, դրան առնչվող գազի գների փոփոխությունը: Պայմանականորեն ասած` մեզ այդ խնդիրները «նվիրել են» դրսից», - ասել է Ի.Նազարուկը:
Նա նշել է, որ բելառուսական արտադրանքը, մասնավորապես, տրակտորային տեխնիկան, անվադողային արտադրանքը, օպտիկամանարթելը, որը կիրառվում է հեռահաղորդակցությունում, մեծ պահանջարկ ունեն Հայաստանում: Սակայն, ինչպես հայկական, այնպես էլ բելառուսական կողմերը մինչև վերջ չեն օգտգագործում եղած հնարավորությունները, հավելել է դեսպանը: Այդ համատեքստում Ի.Նազարուկը վկայակոչել է ԵՏՀ աշխատանքը, նշելով, թե որպես անդրազգային մարմին Եվրասիական հանձնաժողովը նպաստում է տնտեսական ներուժերի առաջընթացին և ամրապնդմանը միասնական արդյունաբերական քաղաքականության շրջանակում, և ԵՏՀ իրավասության շրջանակում գտնվող մի շարք այլ հարցերի: Ընդ որում, Բելառուսի դեսպանը Հայաստանի հետ համագործակցության շրջանակում «շշի բերան» է համարում դժվար տրանսպորտային փոխգործակցությունը` օբյեկտիվ աշխարհագրական պատճառների բերումով: Այդ առնչությամբ Ի.Նազարուկն ընդգծել է. «Ես համոզված եմ, որ առաջիկայում այդ խնդիրները կլուծվեն` այդ ոլորտում բելառուսահայկական համապատասխան համաձայնգրի կնքումից հետո»:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին հայկական ապրանքների արտահանումը Բելառուսի Հանրապետություն կրճատվել է 22,5%-ով` մինչև 961 հազար դոլար, իսկ ներմուծման աճը` 25,6%-ով, մինչև 5.8 մլն դոլար, ինչի արդյուքնում արտաքին առևտրի շրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 6.7 մլն դոլար: